Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի համար

Ֆելիքս․

Բարև ձեզ։ Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատակիցը, եթե 30 տարեկան է, ի՞նչ հարկ պիտի վճարվի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բարև Ձեզ։ Առաջանում են հետևյալ հարկային պարտավորությունները․

– եկամտային հարկ 23 %
– սոցիալական վճար 2.5 %
– դրոշմանիշային վճար 1 000 դրամ

Սիմոն

Ձեր նշածը միկրոյին չի վերաբերում, այդպես չէ՞։
Միկրոյինով՝ 5 000 + 2,5 % սոց. + 1 000 դրոշմանիշային վճար։

Ալլա

Նշված հարկերը որպես հարկային գործակալ վճարում է քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողին վարձատրություն վճարողը։

Տիգրան

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատակցի սոց. վճարի հաշվարկման համար կարևոր է, թե ինչքան է վարձատրվում:

Ֆելիքս

Շատ շնորհակալություն: