Աննա․
Բարև ձեզ: Փետրվար ամսվա համար եկամտային հարկի հաշվետվությունը դեռ չեմ ուղարկել՝ անաշխատունակության պատճառով: Երկուշաբթի որ ուղարկեմ, կլինի 1 օր ուշացում, կենթարկվե՞մ արդյոք վարչական պատասխանատվության և որքա՞ն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Աննա․
Բարև ձեզ: Փետրվար ամսվա համար եկամտային հարկի հաշվետվությունը դեռ չեմ ուղարկել՝ անաշխատունակության պատճառով: Երկուշաբթի որ ուղարկեմ, կլինի 1 օր ուշացում, կենթարկվե՞մ արդյոք վարչական պատասխանատվության և որքա՞ն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարկ վճարողը հարկային հաշվարկները հարկային մարմին է ներկայացնում հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո՝ Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետներում:
Մինչև հաշվետու ժամանակաշրջանը ավարտվելը տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկները համարվում են չներկայացված:
ՀՕ հոդված 402. Հարկային հաշվարկը սահմանված ժամկետից ուշ ներկայացնելը կամ չներկայացնելը
1. Հարկ վճարողների կամ հարկային գործակալների կողմից հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկը (բացառությամբ արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության) Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 լրացած օրվա համար (անկախ 15-րդ օրը ոչ աշխատանքային լինելու հանգամանքից) հարկ վճարողից կամ հարկային գործակալից գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` հաշվարկված հարկի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով:
2. Սույն հոդվածով սահմանված տուգանքի հաշվարկը դադարում է համապատասխան հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու ամսաթվից կամ տվյալ հարկի գծով համալիր հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթվից, իսկ անհատ ձեռնարկատեր և նոտար չհամարվող ֆիզիկական անձանց դեպքում՝ նաև այլ վարչական ակտի ամսաթվից:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի հաշվարկված հարկի ընդհանուր գումարը:
Ըստ ՎԻՎ հոդված 169-ի պրիմ 1-ի երկրորդ պարբերության՝
Հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
Եթե Ձեր անաշխատունակությունը փաստաթղթով հիմնավորված է, միգուցե ներկայացնե՞ք հարկայինին, և դա վարչական վարույթը կարճելու հիմք հանդիսանա: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք չեն նշված օրենսդրության մեջ:
10 000 – 20 000 դրամ վարչական տուգանք կնշանակեն։
Բարև Ձեզ:
Եթե եկամտային հարկի հաշվետվություն՝ 2018թ., մայիսի չի ներկայացվել ու մինչ օրս չկա վարչական, սա ի՞նչ կարել է անել, սպասել այնքան որ իրենք հայտնաբերեն, թե՞ ես ինքնուրույն հայտնաբերեմ:
Եթե եկամտային հարկի հաշվետվություն՝ 2018թ., մայիսի չի ներկայացվել ու մինչ օրս չկա վարչական, սա ի՞նչ կարել է անել, սպասել այնքան որ իրենք հայտնաբերեն, թե՞ ես ինքնուրույն հայտնաբերեմ: