Պարտադի՞ր է արդյոք ունենալ հաշվապահական ծրագիր

Դավիթ.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ խանութի հաշվապահական հաշվառում վարելու հարկայինները վճարելու համար պարտադի՞ր է ունենալ լիցենզավորված ՀԾ ծրագիր: Եվս մեկ հարց. հնարավո՞ր է հարկայինները տերմինալով վճարել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերի պարտադիր պահանջը վերաբերում է, եթե Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան հաշվարկված՝ նախորդ տարվա համախառն եկամտի չափը գերազանցել է 500 միլիոն ՀՀ դրամը, իսկ մնացած դեպքերում կամավոր է, ծրագրի ընտրությունն էլ Ձեր կամքով է: Հարկերը, տուրքերը և վճարները կարելի է վճարել և՛ տերմինալով, և՛ կայքով, ահա հղումը, և՛ օնլայն վճարային՝ ներառյալ բանկային համակարգերով:

Ալլա

Ձեր հարցը կարգավորվում է Հաշվապահական հաշվառման մասին օրենքի 5.1-ին հոդվածով՝
Կազմակերպությունները պարտավոր են հաշվապահական հաշվառումը վարել հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերով՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի.
Հաշվապահական հաշվառումը համակարգչային ծրագրով վարելու ժամկետը և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվարկված՝ նախորդ տարվա համախառն եկամտի չափը՝
2013 թվականի հուլիսի 1-ից 1 մլրդ դրամից ավելի դեպքում,
2014 թվականի հուլիսի 1-ից 500 մլն դրամից ավելի դեպքում: