Անահիտ.
Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, դեկտեմբերի 18-ին գրանցել եմ Ա/Ձ, հունվար ամսվանից համարվել եմ շրջանառության հարկ վճարող և կատարել եմ վճարում շահութահարկի և սոց․ վճարի մասով 5 000-ական դրամ։ Մարտի 12-ին լուծարել եմ, այժմ ի՞նչ հաշվետվություններ է անհրաժեշտ ներկայացնել։
2020թ. առաջին եռամսյակի շրջանառության հարկի հաշվետվությունը: Լուծարե՞լ եք կամ հաշվառումից դուրս եք եկե՞լ, թե՞ դեռ ընթացքի մեջ է:
2019թ.-ի հաշվով Ա/Ձ-ի շահութահարկի և սոց․ վճարի հաշվետվությունը նույնպես:
Եթե դադարեցում եք տվել մինչև ապրիլի 20-ը՝ 232 ձևը, տարին ավարտվի՝ 240 և 244 ձևերը:
Իսկ եթե հաշվառումից հանել եք, հիմա էլ կարող եք ուղարկել: