Անի․
Հարգելի մասնագետ, կա՞ արդյոք 5-օրյա վճարովի արձակուրդի իրավունք՝ մայրության արձակուրդ գնալուց առաջ։ Կնշե՞ք հոդվածը։ Կանխավ շնորհակալություն։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի․
Հարգելի մասնագետ, կա՞ արդյոք 5-օրյա վճարովի արձակուրդի իրավունք՝ մայրության արձակուրդ գնալուց առաջ։ Կնշե՞ք հոդվածը։ Կանխավ շնորհակալություն։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այո, կարող է 5-օրյա վճարովի արձակուրդ ձևակերպվել Աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածի համաձայն՝
Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, և առնվազն 12 աշխատանքային օր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:
ԱՕ հոդված 164. Ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը
Մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով ամենամյա արձակուրդ տրամադրվում է կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո:
«5-օրյա վճարովի արձակուրդի իրավունք՝ մայրության արձակուրդ գնալուց առաջ»՝ այսպիսի մոտեցում աշխատանքային օրենսգրքով չունենք: Ձեր հասանելիք ամենամյա արձակուրդը կարող եք մասերով վերցնել:
Հարգելիներս, շնորհակալ եմ պատասխանների համար։ Հստակեցնեմ. խոսքս վերաբերում է ոչ թե ամենամյա հասանելիք արձակուրդին, այլ 5-օրյա լրացուցիչ վճարվող արձակուրդին։ Կանխավ շնորհակալություն:
Անի, 5-օրյա լրացուցիչ վճարվող արձակուրդի հաշվով ասեմ նաև, որ 161-րդ հոդվածի և 11.08.2005թ. 1384-Ն որոշման հավելված 2-ի համաձայն՝
Ամենամյա լրացուցիչ արձակուրդը, կողմերի համաձայնությամբ, կարող է միացվել ամենամյա նվազագույն արձակուրդին կամ տրամադրվել առանձին: Մինչև տվյալ կազմակերպությունում անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով ամենամյա լրացուցիչ արձակուրդ տրամադրվում է՝
ա) կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո.
բ) կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
Տվյալ կազմակերպությունում անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո ամենամյա լրացուցիչ արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն՝
ա) մինչև 18 տարեկան աշխատողները.
բ) հղի կանայք և մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողները:
Շնորհակալ եմ բոլոր մեկնաբանությունների համար։
Հարգանքներով՝
Անի