Անձը իրականացնում է հաճախորդների սպասարկում արտասահմանյան ընկերությունում

Նարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ուղղորդել հետևյալ հարցում.
Կատարում եմ հաճախորդների սպասարկում արտասահմանյան ընկերությունում, որն օնլայն առևտուր է իրականացնում Ամազոն վեբսայթում։ Արդյո՞ք կարող եմ համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ նոր հարկային օրենսգրքով։ Նշեմ նաև, որ նախկինում գրանցված է եղել որպես ընտանեկան բիզնես։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ չեք կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, քանի որ գործակալության կամ կոմիսիայի՝ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող ապրանքների մատակարարման գործարքների մասնակից եք: Այդ նույն փոփոխությունների արդյունքում 2020թ.-ից վերացվել է ընտանեկան բիզնես հասկացությունը։ Իսկ այժմ ունե՞ք որևէ կարգավիճակ՝ Ա/Ձ կամ ՍՊԸ, թե՞ որպես ֆիզ. անձ եք գործում:

Նարինե

Ներկայումս Ա/Ձ կարգավիճակ ունեմ։

Տիգրան

Ա/Ձ կարգավիճակը դա վարձու աշխատողի կարգավիճակ չէ, հետևաբար պետք է գործեք շրջ. հարկի դաշտում:

Ամիկում

Ոչ, օնլայն առևտուրը միկրոձեռնարկատիրության օրենքով բացառությունների մեջ է մտնում:

Ամիկում

Բայց մի կողմից էլ Դուք չեք առևտուրն իրականացնում, ինչքան հասկացա: Ձեր գործունեությունը մի փոքր մանրամասնման կարիք ունի:

Նարինե

Այո, առևտուրը ես չեմ իրականացնում, հանդիսանում եմ աշխատող: