Ֆիզիկական անձից գույք է ձեռք բերվել

Նաիրա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ երբ ֆիզ. անձից գույք ենք ձեռք բերում, պե՞տք է նրան գրանցել taxservice-ով քաղաքացիաիրավական հարաբերություն, իսկ եթե ոչ, ինչպե՞ս եկամտահարկի հաշվետվության մեջ ցույց տալ նրանից պահված հարկը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Երբ իրավաբանական անձը կամ ԱՁ-ն ֆիզ. անձից ձեռք է բերում գույք, պարտավոր է որպես հարկային գործակալ 10 տոկոս հարկը պահել և վճարել բյուջե՝ միասնական հաշվին, իսկ ձև 189. Հաշվարկ՝ եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկի մեջ ցույց տալ Բաժին II. Հարկման բազա հանդիսացող այլ եկամուտներից եկամտային հարկի հաշվարկում: Տարվա կտրվածքով էլ պետք է ներկայացնել անվանական պասիվ եկամուտներ ստացած անձանց մասին՝ ձև 165. Տեղեկություններ՝ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին:

Ամիկում

Ոչ, քաղաքացիաիրավական հարաբերությունները գույքի ձեռք բերման հետ կապ չունեն:
189 ձևում II բաժնում 2.1 կետում ընտրում եք 007 կոդը: Նշում եք գույքի արժեքը և հարկում 10 %: