Նորաբաց ստոմատոլոգիական կլինիկայի հարկային պարտավորությունները

Արմինե.

Բարև Ձեզ:
Մասնագետներ ջան, խնդրում եմ ինձ տեղեկացրեք նոր գրանցվող ստոմատոլոգիական կլինիկայի համար անհրաժեշտ հարկային ընթացակարգը և հարկման տեսակը դրույքաչափերով: Նախապես շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Ստոմատոլոգիական կլինիկան պետք է գործի շրջանառության հարկի կամ ԱԱՀ-ի ու շահութահարկի համակարգում, շրջ. հարկի դեպքում այն 5 տոկոս է շրջանառությունից: ՀԴՄ պետք է ունենաք, գրանցումից 20 օրվա ընթացքում ներկայացնեք շրջ. հարկի հայտարարություն էլեկտրոնային եղանակով: Կարևոր է նաև կարգավիճակը՝ Ա/Ձ, թե ՍՊԸ, աշխատողներ ունենալու եք, թե ոչ: Կարող եք զանգել 099455932:

Ամիկում

Նախ պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո կարևոր է 20 օրվա ժամկետում ներկայացնել շրջ. հարկի հայտարարություն: Պետք է ձեռք բերել ՀԴՄ, ուղարկել աշխատողների գրանցման հայտերը: Վճարումները և հաշվետվությունների ներկայացումը կախված են, թե ինչ կգրանցվեք՝ ՍՊԸ, թե ԱՁ: Մանրամասն օգտակար լինելու համար կարող եք զանգահարել 043 00 30 60:

Աննա

Սկզբնական հարցը՝ ID քարտ ունե՞ք, թե՞ ոչ, եթե ոչ, սկսեք դրանից, կամ հետո պետք է լիազորեք ինչ-որ մեկին, ով ունի ID քարտ, որ Ձեր հաշվետվությունները ուղարկեք, նոր բացում եք Ա/Ձ (կարող եք անհատ ձեռներեցով էլ աշխատել), 20 օրվա մեջ տալիս եք շրջ. հարկի հայտ և ՀԴՄ գրանցում: Աշխատելու եք Ձեր իրացումից 5 % շրջ. հարկ վճարելով, և Ա/Ձ-ի հարկերը՝ 5000+5000+1000 (եկամտային հարկ, եթե 1974թ.-ից հետո եք ծնված՝ սոց. վճար, և դրոշմանիշային վճար՝ անկախ նրանից, թե քանի ամիս կաշխատեք, տարին 12 000 դրամ, կամ ամսական), և եթե կունենաք աշխատող՝ նաև աշխատողի հարկերը: Զանգահարեք 093245605: