Նաիրա.
Բարև ձեզ: Եթե ես միկրոձեռնարկատեր եմ՝ ԱՁ, մատուցում եմ ծառայություն, կահույքի արտադրությամբ եմ զբաղվում։ Եթե լինում է պատվեր, տրամադրում եմ հանձնման-ընդունման ակտ և պայմանագիր, կասե՞ք՝ ՀԴՄ պե՞տք է, թե՞ ոչ, չէ՞ որ չեմ հանդիսանում առևտրային կազմակերպություն։ Գումարը փոխանցումով եմ ստանում: Շնորհակալ եմ:
Գումարը փոխանցումով ստանալու դեպքում ՀԴՄ տալ պետք չէ, ՀԴՄ սարք ունենալ պետք է: Առևտրային կազմակերպություն չլինելը կապ չունի, պահանջը ընդհանուր է: Սակայն պետք է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրեք, այդ պարտավորությունից ազատված չեք, եթե նոր սերնդի ՀԴՄ է, կարող եք հաշվարկային փաստաթուղթ դրանով էլ դուրս գրել:
Ոչ, ՀԴՄ-ի պահանջը կանխիկ գործարքների մասով է:
Բայց վաճառք իրականացնելիս Ձեր կողմից պետք է ՀՕ 55-րդ հոդվածի պահանջներին համապատասխան հաշիվ վավերագիր դուրս գրվի: Կարող եք զանգահարել 043003060: