Լիլիթ.
Բարև ձեզ։
Ուզում եմ իմանալ կա՞ արդյոք որևէ եղանակ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում որոշ ժամանակով աշխատելու միևնույն գործատուի մոտ, թեկուզ որևէ այլ պայմանագրի հիման վրա, թե՞ արձակուրդ և աշխատանք միաժամանակ չեն կարող լինել։ Մյուս կողմից, կա՞ տարբերակ հղիության արձակուրդը գոնե մինչև ծննդաբերություն հետաձգելու։
Իհարկե աշխատանք և արձակուրդ չեք կարող համատեղել: Եթե ժամանակավոր անաշխատունակության թերթիկը չեք ներկայացրել գործատուին, կարող եք աշխատել: Բայց արձակուրդը կտրամադրվի և կվճարվի ներկայացման օրվանից հետագա օրերի համար: Հետաձգման տարբերակ ցավոք չկա: Ձեզ հասանելի է միայն նախածննդյան 70 օր և հետծննդյան 70 օր, եթե հետծննդյանը երկարացնելու նախապայմանները իհարկե չկան, կամ եթե չեք կորցնում այդ արձակուրդի իրավունքը: