Մարիամ Գուրակլյան.
Բարև ձեզ։ Գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ և ցանկանում եմ աշխատել։ Բալիկս 1.5 տարեկան է։ Հարց 1՝ կա՞ հիմա «դայակի փող» ասվածը, և եթե այո, ապա ինչպե՞ս կազմակերպեմ այդ ամենը: 2-րդ հարցս էլ՝ ի՞նչ արտոնություններ ունեմ որպես փոքր երեխայի մայր:
1. Այո, կա այդ կարգը, դրա համար Ձեր զբաղվածության պետական գրասենյակի տարածքային կենտրոնում հաշվառվեք մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ աշխատանք փնտրող անձ, ով մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնում է աշխատանքի:
1) Նախքան աշխատանքի անցնելը հարկավոր է հերթագրվել տարածքային զբաղվածության կենտրոնում (ասեմ, որ ծրագիրը ունի սահմանափակ տեղեր, դրա համար հարկավոր է շուտ գրանցվել)։ Եթե ունեք դայակի թեկնածու, ապա նա նույնպես պետք է Ձեզ հետ միասին գրանցվի։ Իսկ մնացած անհրաժեշտ փաստաթղթերի մասին զբաղվածության կենտրոնի աշխատակիցը Ձեզ կասի։
2) Աշխատանքային օրենսգրքի հոդված 258։