Անձը հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Հայկ.

Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող ֆիզիկական անձը, ով միկրոձեռնարկատիրության՝ հարկային օրենսգրքով սահմանված գործունեության տեսակներից մեկով է զբաղվում, ՀԴՄ սարք ունենալու և ՀԴՄ տալու պարտականություն ունի՞, թե՞ ոչ: Երկրորդ՝ նույն ֆիզ. անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ գրանցվելու համար հայտարարություն տալուց հետո ի՞նչ պարտականություն է ունենում հաշվետվություն տալու հարկային մարմնին: Մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը հաշվետվություն տալու պարտականությունը ֆիզ. անձին է՞լ է վերաբերում, թե՞ միայն Ա/Ձ-ին ու կազմակերպությանը, որովհետև հարկային օրենսգրքով նայում եմ, գրված է ՀԴՄ սարք ունենալու պարտականություն ունեցողների ցանկը, մեջը ֆիզ. անձ չկա, միկրոձեռնարկատիրության դեպքում հաշվետվություն տալու մասով էլ գրված է միայն ԱՁ ու կազմակերպություններ, բայց նմանատիպ հարցեր կան այստեղ գրված, այլ պատասխաններ են տրված: Խնդրում եմ, հստակ կասե՞ք այս հարցերի պատասխանները:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող ֆիզիկական անձը ՀԴՄ սարք ունենալու պարտականություն չունի, չկա այդ մասին նշված՝ հոդված 381, հաշվետվություն տալու պարտականություն չունի որոշ բացառություններով՝ հոդված 270:

Մարինե

Հաշվետվություն տալու պարտականությունը մյուսների նման հաջորդ տարվա փետրվարի 1-ն է: ՀԴՄ-ների մասով որ նայում ենք օրենսգրքում, պետք է չունենա: Բայց մյուս կողմից՝ ինչպե՞ս են հավաստում շրջանառության չափը: Միկրոձեռնարկատիրության մասով նշված է, որ 3 անգամ չտրամադրելուց հետո դադարում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ լինելուց: Ու նշում չկա, որ ֆիզ. անձը պետք է չտա, ուստի պետք է տա:
Գրավոր դիմեք հարկային, թող այս հարցին գրավոր պարզաբանում տան, կնշեք ՀԴՄ-ների մասով Ձեր դիտարկումները:
Ոչ մեկը նրանցից չունի ՀԴՄ ու մտածում են ֆիզ. անձին չկա:

Ամիկում

Հոդված 270.1. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ բացառապես Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված գործունեության տեսակների մասով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի) մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:

Այսինքն՝ ֆիզիկական անձը ներկայացնում է միայն 258 ձևը մինչև տվյալ գործունեության տեսակն իրականացնելը կամ տվյալ գործունեության տեսակը շարունակելը:

Իսկ ՀԴՄ-ի կիրառման մասով ֆիզիկական անձինք պարտավորություն չունեն: