Անձը ցանկանում է մատուցել ծրագրավորման և մարքեթինգի ծառայություններ

Յան.

Ողջույն։

Ցանկանում եմ արտասահմանյան (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս) ԱՁ-երին և իրավաբանական անձանց մատուցել ծրագրավորման և մարքեթինգի ծառայություններ։ Ինչպե՞ս կարող եմ գործել օրինական դաշտում։ Հիմա ֆիզ. անձ եմ, պատրաստ եմ դառնալ ԱՁ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Գրանցվեք որպես Ա/Ձ։ Միկրոբիզնեսի ռեժիմում աշխատել չեք կարող, պետք է գործեք շրջ. հարկի դաշտում, շրջանառությունից 5 տոկոս է լինելու շրջ. հարկը, նաև վճարելու եք ամսական 5 000 դրամ շահութահարկ, ամսական 5 000 դրամ սոց. վճար, տարեկան 12 000 դրամ զինծառայողների ֆոնդին, եթե աշխատողներ չեն լինելու, նրանց վճարումները առանձին կարգով է։

Յան

Շնորհակալ եմ, Տիգրան ջան:

Արտասահմանցիների հետ ծառայություն մատուցելու պայմանագիր կկարողանա՞մ կնքել այդ դեպքում: Լրացուցիչ վճարներ կլինե՞ն։

Տիգրան

Արտասահմանցիների հետ ծառայություն մատուցելու պայմանագիր կարող եք կնքել, լրացուցիչ վճարներ հարկերի մասով չեն լինի:

Մարինե

ԱՁ-ի համար արդեն ասվեց, իսկ որպես ֆիզ. անձ կարող եք ծառայությունից օգտվողի հետ կնքել վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր, իրենք վճարեն հարկերը: Եթե իհարկե միկրոձեռնարկատեր չեն: Միկրոձեռնարկատիրության դեպքում էլի նույն պայմանագիրն եք կնքում, բայց հարկերը ինքներդ եք հաշվարկում և վճարում: Դրսի աղբյուրներից էլ ստանալու դեպքում ինքներդ հաշվարկեք և վճարեք: Սա քիչ եկամուտի համար կարելի է:

Յան

Շնորհակալ եմ, Մարինե ջան:

Ի՞նչ հարկեր կառաջանան այս դեպքում, ու այդ քիչ եկամուտը ինչքա՞նն է: