Արամ.
2018-2019թթ. եղել եմ ԱԱՀ վճարող, հարկային պարտավորություններում կուտակվել է որոշակի գումար: Ի՞նչ կարող եմ անել դեբետի հետ շրջ. հարկ վճարող դառնալուց հետո: Ո՞վ կարող է խորհուրդ տալ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արամ.
2018-2019թթ. եղել եմ ԱԱՀ վճարող, հարկային պարտավորություններում կուտակվել է որոշակի գումար: Ի՞նչ կարող եմ անել դեբետի հետ շրջ. հարկ վճարող դառնալուց հետո: Ո՞վ կարող է խորհուրդ տալ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Օրենսգրքի համաձայն` ԱԱՀ վճարողների մոտ հարկման ընդհանուր համակարգից հարկման հատուկ համակարգեր տեղափոխվելու օրվա դրությամբ առկա կամ հարկման հատուկ համակարգում գտնվելու ընթացքում առաջացած ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հետագայում կրկին հարկման ընդհանուր համակարգ տեղափոխվելու դեպքում կարող է մարվել ԱԱՀ-ի պարտավորությունների հաշվին: Սույն մասի կիրառության իմաստով` հարկման հատուկ համակարգում գտնվելու ընթացքում առաջացած ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հաշվարկելիս հաշվի են առնվում հարկման ընդհանուր համակարգից հարկման հատուկ համակարգեր տեղափոխվելու օրվա դրությամբ հարկ վճարողի մոտ առկա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, այդ ժամանակաշրջանում Օրենսգրքով սահմանված դեպքերում ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով պետական բյուջե վճարման կամ հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարները:
Նայեք Հարկային օրենսգրքի 73-րդ հոդվածի 12-րդ,13-րդ,14-րդ մասերը։