Նյութական պատասխանատվության պայմանագրի կնքում

Անի․

Խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք կարող ենք միևնույն ավտոմեքենայի վերաբերյալ տարբեր անձանց հետ լիակատար նյութական պատասխանատվության վերաբերյալ պայմանագիր կնքել: Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Ոչ, առանձին-առանձին, ուրեմն Ձեզ մոտ կարգ ու գրանցամատյանով ամրագրեք, թե որ օրը, որ ժամին, ով է վարելու, ընդունում-հանձնումով:

Ալլա

Եթե այդ նույն մեքենայից օգտվում են տարբեր անձինք, ապա կարող եք բոլորի հետ կնքել լիակատար նյութական պատասխանատվության վերաբերյալ պայմանագիր։

Արթուր

Կարծում եմ՝ պատասխանը կլինի ոչ, քանի որ հարց է առաջանում, թե գույքը վնասվելու դեպքում ինչպես է պարզվելու, թե ով է դրա համար պատասխանատու։

Մյուս կողմից էլ հասկանալի է, որ օրինակ, տվյալ կազմակերպությունում գրանցված ավտոմեքենայի վրա կարող է կցված լինել երկու վարորդ, որոնք հավասարապես պատասխանատու են այդ մեքենայի համար։

Հետաքրքիր հարց է, հետաքրքիր կլինի լսել նաև այլ կարծիքներ։

Լիլիթ

Այս գործում պետք է դիմել ԱՊՊԱ գործակալությանը։