Էլիզա․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մի հարց ունեմ, որ չեմ կարողանում լուծումը գտնել: Հարցս հետևյալն է՝ համայնքապետարանում աղբահանությունը պարտադիր պետք է դնենք «շրջակա միջավայրի պաշտպանություն» դասակարգումով, բայց մեզ մոտ աղբահանությունը կատարում է ֆիզիկական անձը, որի հետ կնքել ենք քաղաքացիաիրավական պայմանագիր: Հիմա այդ դասակարգումով 4111 հոդվածով կարո՞ղ եմ նրան վճարել: Ուրիշ հոդվածներով չի լինում, քանի որ հաշիվ-ապրանքագիր չկա: Խնդրում եմ, եթե գիտեք, շուտ պատասխանեք: Շնորհակալություն։
Եթե քաղաքացիաիրավական պայմանագիր է, ապա դասակարգումներով դա 411510 «Այլ վարձատրությունների գծով արտահոսքեր» է, իսկ հանրային հատվածի հաշվային պլանով 04213 «Կոմունալ ծառայությունների գծով արտահոսքեր» հաշիվն է: Նայեք Ձեր պայմանագրի կետերին և ըստ դրա արդեն կկողմնորոշվեք: