Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Լյովա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին՝ եթե ես Թուրքիայից ապրանք եմ բերում և մաքսազերծում, հարկային ի՞նչ այլ փաստաթղթեր են ինձ հարկավոր ճիշտ աշխատելու համար: Նախապես հայտնում եմ շնորհակալություն, ուղղակի, ժող. ջան, ես սկսնակ եմ, նոր եմ Ա/Ձ բացել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ամիկում

Դուք պետք է նախ ճիշտ ընտրեք, թե որ հարկման համակարգով եք աշխատելու (hաշվառման օրվանից 20-օրյա ժամկետում), ապա անցնեք հաշվետվություններին ու փաստաթղթավորմանը։ 043003060

Տիգրան

Մինչև 20.02.2020թ. պետք է ներկայացնեք շրջ. հարկի կամ ԱԱՀ-ի հայտարարություն: Գիտեք՝ ինչի եմ Ձեզ ԱԱՀ-ի դաշտի մասին ասում, քանի որ ներմուծելիս մաքսային մարմին ԱԱՀ եք վճարելու, որ կարողանաք հաշվանցել, իսկ շրջ. հարկի դեպքում, միայն ձեռք բերման ծախսերի 4 տոկոսը կարող եք նվազեցնել: նախապես տրանսպորտային փոխադրողի հետ կապվե՞լ եք, պետք է ապրանքի ինվոյսը, տրանսպորտային բռնագիրը, մաքսային հայտարարագիրը, բեռնափոխադրողներն էլ կարող են ասել այդ մասին, նաև մաքսային միջնորդները: Նոր սերնդի ՀԴՄ սարք էլ է Ձեզ անհրաժեշտ: Եթե կասեք՝ շրջ. հարկի, թե ԱԱՀ-ի դաշտում եք գործում, կարող ենք ասել նաև սոց. վճարի, շահութահարկի մասին էլ: Եթե կան էլի հարցեր, գրեք կամ կապվեք: