Արմինե.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է՝ ԱՁ-ն 2019 թվականին իրականացրել է միջազգային բեռնափոխադրումներ (Հայաստան-Ռուսաստան) և համարվել է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ: 2020թ.-ին միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող ԱՁ-ները կարո՞ղ են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Արմինե, ենթադրում եմ, որ ոչ, քանի որ ենթադրում եմ, որ ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ եք հանդիսացել, ամեն դեպքում ասեմ` այո, տարընթերցման խնդիր կա հարց տվողների շրջանում, որ անգամ ես, տնտ. գործ. դասկարգչին ծանոթ լինելով, դժվարանում եմ պատատասխանել, դրա համար քիչ առաջ այս հարցերի հետ կապված իմ անունով նամակ եմ գրել ՊԵԿ, որ պարզաբանումներ տրվեն, անգամ իրենց հրապարակած իրազեկման ուղեցույցն ու դասակարգիչը Ձեր և ոչ միայն Ձեր հարցի պատասխանը հստակ չեն տալիս, գրել եմ տարընթերցումների խնդիր կա, հստակ պարզաբանեք ըստ գործ. տեսակների և կարճ ժամկետում ասեք, որ մարդիկ իմանան` մինչև 20.02 որ հայտարարությունը ներկայացնեն` միկրոբիզնեսի՞, թե՞ շրջ. հարկի։