Շուշանիկ.
Բարև ձեզ։ Ո՞վ կարող է ինձ օգնել. ԱՁ-ն աշխատողներ չունի, աշխատել է շրջ. հարկով, 2020թ.֊ից համարվելու է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և վճարելու է միայն տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար։ Ինչպե՞ս անել, որ ստաժ հաշվարկվի, եթե կամավորական սկզբունքով վճարվի ամսական 5 000 դրամ սոց. վճար և 5 000 դրամ կուտակային, արդյո՞ք կհաշվարկվի ստաժ, և արդյո՞ք հարկավոր է որևէ դիմում գրել։ Առհասարակ ի՞նչ պետք է անել, որ ստաժ հաշվարկվի անհատ ձեռներեցի գործունեությունը։ Շնորհակալ եմ նախապես:
5 000 դրամ սոց. վճարը հենց ինքը կուտակայինն է, իսկ անհատ ձեռներեցի գործունեությունը արդեն մտնում է ստաժի հաշվարկի մեջ, դա արդեն ստաժ է, իսկ թոշակի դեպքում միայն հարկայինի տեղեկանքը բավարար է ստաժ հաշվելու և թոշակ նշանակելու համար:
Կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու, 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում արտոնագրային հարկ (մինչև 2018 թվականի հունվարի 1-ը՝ արտոնագրային վճար) վճարելու ժամանակահատվածները, բացառությամբ այն ժամանակահատվածների, երբ անհատ ձեռնարկատերը համարվել է բացառապես միկրոձեռնարկատիրության (մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության) սուբյեկտ կամ օգտվել է «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից: Կարդացեք այստեղ:
Այսինքն՝ ի՞նչ կարող եմ անել, որ դա հաշվարկվի ստաժ։ Ստացվում է՝ բացառությամբ միկրոձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հաշվարկվելու է ստաժ, այսինքն՝ եթե միայն միկրոձեռնաիկատիրությամբ զբաղվող անհատ ձեռներեց է, չի հաշվարկվելու, ճիշտ հասկացա՞:
Այո, աշխատանքային ստաժ չի հաշվարկվի, եթե համարվեք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կամ օգտվեք «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից:
Իսկ ի՞նչ կարող եմ անել, որ հաշվարկվի ստաժ, կարո՞ղ եմ անհատ ձեռներեցին հենց իր Ա/Ձ֊ում գրանցել որպես աշխատող, կամ կամավորության սկզբունքով վճարելու դեպքում չի՞ հաշվարկվի ստաժ, եթե ամսական 5 000 դրամ սոց. վճարեմ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պատասխանում են, որ եթե կամավորության սկզբունքով կուտակային վճարումներին մասնակցեք, աշխատանքային ստաժ կհաշվարկվի: Դուք նույնպես ճշտեք, զանգահարեք այս համարով՝ (010) 542796:
Շնորհակալ եմ: