Չօգտագործված արձակուրդի հատուցում

Hasonic.

Հարգելի հաշվապահներ, ԱՕ փոփոխություններից արդյոք հետևում է, որ 6 ամիս չաշխատած աշխատողին աշխատանքից ազատելիս վերջնահաշվարկը չի ներառում արձակուրդի համար տրվող հատուցումը, քանի որ նա դեռ ձեռք չի բերել արձակուրդի իրավունք:

Շնորհակալություն նախապես:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
14 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լանա

Իմ կարծիքով, մինչև 6 ամիսը լրանալը աշխատողը ուղղակի չի կարող օգտագործել արձակուրդ գնալու իր իրավունքը, բայց աշխատանքից ազատվելու դեպքում նա պետք է ստանա վերջնահաշվարկ` չօգտագործած արձակուրդային օրերի համար:

Արսեն

Hasonic եթե դուք ինկատի ունեք Հոդված 164. Ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը
2. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո:
Այս հեդվածը վերաբերվում է արձակուրդի տրամադրմանը, իսկ աշխատողը ամեն ամիս կոտակում է (1.67) օր արձակուդի իրավուք պայմանագրի լուծման ժամանակ դուք պարտավորեք հաշվարկել և վճարել չօգտագործված արձակուրդի օրերի համար դրամական հատուցում համձայն Հոդված 170. Չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը
2. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը չի տրամադրվել մեկ տարուց ավելի ժամանակահատվածով, ապա հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

Նաիրա

Ճիշտ է ասում Hasonic@,եթե նոր աշխատողի 6 ամիսը չի լրացել և նա ազատվում է աշխատանքից նրան հատուցում չի տրվում:

Anush Afrikyan

Արսենը ճիշտ է ասում, ավելի ուշադիր կարդացեք ԱՕ-ի վերոհիշյան հոդվածները

Արսեն

Հարգելի Նաիրա ջան եթե դժվար չէ կարող եք օրենքով հիմնավորլ Ձեր և Hasonicի ասածը

Լանա

Նաիրա,
ԱՕ-ի որ Հոդվածն է ձեզ նման եզրակացություն անելու հիմք տալիս?

hasonic

Արսեն ջան, հոդված 170-ի 1 մասը ասում է.
“Ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում:”
Էստեղ հստակ ասում է “ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած աշխատողին”, իսկ իրավունքը ձեռք է բերվում 6 ամիս անց:
Իսկ 2 մասից հանվել է “անկախ պայմանագրի գործողության ժամկետից” մասը: Սա է ինձ մոտ նման ենթադրության հիմք հանդիսանում:

Նաիրա

Հարգելիներս ԱՕ նոր փոփոխություններով 100-րդ հոդվածի 3-րդ և 101-րդ հոդվածի 3-րդ կետերը ուժը կորցրած են ճանաչվել,որից հետևություն,որ մինչև 6 ամիս,իսկ սեզոնային պայմանագրով աշխատողներին մինչև 8 ամիս, աշխատանքից ազատվելուց հատուցում չի տրվում:Իսկ ավելի կոնկրետ լավ կլինի մասնակցեք <> կենտրոնի կողմից կազմակերպվող ԱՕ նոր փոփոխություններին վերաբերող եռօրյա սեմինարներին(54-24-81):

Հերմինե

Հարգելի Նաիրա մոռացաք 101 հոդվածի 1-ին կետի մասին, որտեղ գրված է
Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը մինչև երկու ամիս ժամկետով կնքվող աշխատանքային պայմանագիրն է:
Իսկ 100-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանափակում է էդ աշխատողների ցանկը կառավարության որոշմամբ
2. Սեզոնային աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Եվ ամենևին էդտեղից չի հետևում ձեր ասածը “հետևություն,որ մինչև 6 ամիս,իսկ սեզոնային պայմանագրով աշխատողներին մինչև 8 ամիս, աշխատանքից ազատվելուց հատուցում չի տրվում”
Իսկ վերևում ձեր գրածը` “Ճիշտ է ասում Hasonic@,եթե նոր աշխատողի 6 ամիսը չի լրացել և նա ազատվում է աշխատանքից նրան հատուցում չի տրվում”
սխալ է, եթե իհարկե էդ աշխատողը կառավարության 1480 որոշման ցանկով սահմանված սեզոնային աշխատանքներից որևէ մեկը կատարող աշխատող չէ

Լիդա

Հարգելի Արսեն Նաիրայի կողմից նշված կարծիքը, որ մինչև 6 ամիս լրանալը աշխատողին չօգտագործված արձակուրդի դիմաց դրամական վճարում չի տրվում,բխում է օրենքի 170-րդ հոդվածի փոփոխություններից:
“Ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով ամենամյա արձակուրդի ԻՐԱՎՈՒՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում:” Ուշադրություն դարձրեք իրավունք ձեռք բերած բառերին; Ինչպես գիտենք արձակուրդի իրավունք աշխատողը ձեռք է բերում աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո, այսինքն դրամական հատուցում կարող է տրվել միայն 6 ամիսը լրանալուց հետո:

Արմեն

Ես անձամբ մասնակցել եմ ԱՊՏ կողմից անցկացվող սեմինարին և ըստ նրան պարզաբանման անկախ աշխատանքային ստաժից չօգտագործված արձակուրդի համար հատուցում կա…

Լանա

ԱՕ-ի 164-հոդվածի 2-րդ կետը խոսում է ոչ թե ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ , այլ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ մասին: Պարզապես մինչև 6 ամիսը չլրանա աշխատողը չի կարող օգտվել կուտակված արձակուրդային օրերը օգտագործելու իրավունքից: 6 ամիսը լրանալուց հետո արդեն կարող է: Մի հարց, եթե աշխատողը “արձակուրդի իրավունք” ձեռք չի բերում մինչև 6 ամիսը լրանալը, ապա էդ ինչ արձակուրդային օրերի հաշվին է նա գնում արձակուրդ 6 ամիսը լրանալուց հետո:

Արսեն

Նաիրա շնորակալ եմ սեմինարների առաջարկի համար բայց առայժմ դրա կարիքը չունեմ հիմա փորձ եմ ապացուցել որ Ձեր մոտ սխալ կարծիք է ձևավորվել նախ անրադառնանք նրան, որ համաձայն Աշխատանքային օրենսգրքի յուրաքանչյուր ոք պետքե հանգստանա
Հոդված 150. Հանգստի ժամանակի հասկացությունը Հանգստի ժամանակը սույն օրենսգրքով, օրենքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կանոնակարգված աշխատանքից ազատ ժամանակն է, որն աշխատողն օգտագործում է իր հայեցողությամբ:
Հոդված 151. Հանգստի ժամանակի տեսակները
5) ամենամյա հանգիստը (ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի օրեր, ԱՐՁԱԿՈՒՐԴ):
Հոդված 158. Ամենամյա արձակուրդը
1. Ամենամյա արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է միջին աշխատավարձը:
Իսկ Ձեր ասած 6 ամիս 8 ամիս տարբերակները գործում են միայն տրամադրման ժամանակ համաձայն
Հոդված 164. Ամենամյա արձակուրդ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ կարգը
2. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո:
ինչը վերաբերվում է չօգտագործված արձակուրդի օրերի ազատման ժամանկ դրամական հատուցմանը դա ել առաջնորդվենք
Հոդված 170. Չօգտագործված ամենամյա արձակուրդի համար ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
3. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը ՈՐՈՇՎՈՒՄ Է տվյալ ժամանակահատվածի համար ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ (այսինք կուտակած) ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը չի տրամադրվել մեկ տարուց ավելի ժամանակահատվածով, ապա հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

Նաիրա

Եկեք ավելորդ ենթադրություններ մի արեք:Այս կայքում ովքե՞ր են հաշվապահների ասոցացիայի անդամ,եթե կան այդպիսիները,ապա տեղյակ են որ սեպտեմբերի 14-ին ասոցացիայում կազմակերվելու է ԱՕ փոփոխություններին վերաբերող սեմինար,որն էլ հենց վարելու է այն մասնագետը,որի սեմինարներին էլ ես մասնակցում եմ:Խնդրում եմ եթե մասնակցեք անպայման վերը նշված հարցը տվեք և պատասխանը կլսեք ու կհամոզվեք,որ ես ճիշտ եմ:Ավելին,ձեր հորդորներն ու քննադատությունները ձեզ պահեք,քանի որ օրենք մշակողը ավելի լավ գիտի իր գրած օրենքի բացատրությունը: