Ամալյա.
Հարցս հետևյալն է.
Կազմակերպությունը պետական ռեգիստրում գրանցելուց հետո ՊԵԿ-ը ծանուցու՞մ է արդյոք վճարվելիք հարկերի ու ներկայացվող հաշվետվությունների մասին, թե՞ տնտեսվարողն ինքը պարտավոր է իմանալ համապատասխան իրավական ակտերը:
Կանխավ շնորհակալություն:
Տնտեսվարողն ինքն է պարտավոր իմանալ համապատասխան օրենսդրությունը: Օրենքի չիմացությունը չի ազատում պարտականություններից: Ծանուցվում է միայն վիճակագրական վարչության կողմից իրենց ներկայացվող հաշվետվությունների համար:
ՊԵԿ-ը չի ծանուցում, տնտեսվարողն ինքը պարտավոր է իմանալ համապատասխան իրավական ակտերը։
Երբ գրանցվում եք պետ. ռեգիստրում, հենց այդ ժամանակ պետք է մտածել լավ հաշվապահ ունենալու մասին, նա Ձեզ կտա բոլոր այն խորհուրդները, որ պետք է գիտենա տնտեսվարող սուբյեկտի տնօրենը, և՛ ժամանակին կհանձնի հաշվետվությունները, և՛ մյուս գործերը կանի: