Եթե կազմակերպությունը հոգում է օտարերկրյա հյուրերի հյուրանոցային ծախսերը

Արփի.

Բարև ձեզ:

Եթե կազմակերպությունը հոգում է օտարերկրյա հյուրերի հյուրանոցային ծախսերը, արդյո՞ք սա դիտվում է որպես մյուս կողմից տրված եկամուտ և հարկվում է եկամտային հարկի դրույքաչափերին համապատասխան:

Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մանե

Որպես եկամուտ դիտարկելու խնդիր չկա: Սա ծախս է: Եթե աշխատակցին ուղարկում եք գործուղման, այդ դեպքու՞մ էլ պետք է հյուրանոցի վճարը եկամուտ դիտեք: Նման գործարքներ են:

Տիգրան

Դրանք համարվում են ներկայացուցչական ծախսեր՝ այլ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ փոխշահավետ համագործակցություն հաստատելու և այն պահպանելու նպատակով կատարվող ծախսեր, նվազեցվում են, եթե դրանք շահութահարկ վճարողի համախառն եկամտի 0.5 տոկոսը կամ հինգ միլիոն դրամը չեն գերազանցում:

Ալլա

Եթե ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ փոխշահավետ համագործակցություն հաստատելու նպատակով Հայաստան է հրավիրել ոչ ռեզիդենտ կազմակերպության մասնագետներին (ներկա­յացու­ցիչներին) և փոխհատուցել է վերջիններիս հյուրանոցային ծախսերը, ապա, հաշվի առնելով, որ հրավիրված կողմ են հանդիսանում ոչ ռեզիդենտ կազմակերպության մասնագետները (այլ ոչ մասնագետները որպես ֆիզիկական անձ), ապա ոչ ռեզիդենտ կազմակերպության մասնագետների հյուրանոցային ծախսերի փոխհատուցման գումարները համարվում են այլ եկամուտներ ստացված ՀՀ աղբյուրներից և հարկվում են ոչ ռեզիդենտի շահութահարկով: