Արձակուրդայինի հաշվարկի փոփոխություններ

Թերեզա.

Բարև բոլորին, խնդրում եմ, կարո՞ղ եկ ինձ ասել մի սայթ, որտեղ ես կարող եմ արձակուրդայինի հաշվարկի փոփոխությունների հետ ծանոթանալ: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արփինե

arlis.am փնտրիր ՀՕ-117 Իսկ ինչ հարց ունես? Կարող եմ օնել?

Թերեզա

Շատ շնորհակալություն Արփինե ջան ես գնացել էի ֆիզ արձակուրդ հիմա վերադարձել եմ իսկ ինձ փոխարինող հաշվապան աշխատելով 1 տարի 2ամիս իրեն ոչ մի անգամ արձակուրդ չի տվել ես ուզում իմանալ կարող եմ հիմա տալ նրան անցած եվ այս տարվա արձակուրդները նոր ազատման հրաման տալ

Արփինե

Թերեզա, իսկ հրաման տրվել է արձակուրդի տեղափոխման մասին, հաջորդ տարի, եթե այո կարող ես տալ վերջնահաշվարկ: Եթե տեղափոխման հրաման չի տրվել, ապա պետք է տաս միայն 2 ամսվա վերջնահաշվարկ:

Նաիրա

Հոդված 168.Չօգտագործված ամենամյա արձակուրդի տրամադրումը աշխատանքից ազատվելիս
Աշխատանքից ազատվելիս (բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով և 109-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ կետերով նախատեսված դեպքերի) չօգտագործված ամենամյա արձակուրդը այդ իրավունքը ձեռք բերած աշխատողի ցանկությամբ տրամադրվում է ազատման տարին, ամիսը, ամսաթիվը տեղափոխելու միջոցով: Այդ դեպքում աշխատանքից ազատման օր է համարվում ամենամյա արձակուրդի ժամկետի ավարտին հաջորդող օրը:
Հոդված 170.Չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը
1. Ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում:
2. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը չի տրամադրվել մեկ տարուց ավելի ժամանակահատվածով, ապա հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
Այսինքն կամ իրեն 1տարի 2 ամսվա համար տվեք 24 աշխատանքային օր արձակուրդ հետո ազատեք, կամ էլ եթե չի ցանկանում արձակուրդ ազատեք և տվեք հատուցում 24 աշխ. օրվա համար:

Նաիրա

Հոդված 159. Ամենամյա նվազագույն արձակուրդը
1. Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր:
Հոդված 195. Միջին աշխատավարձը
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:

Թերեզա

Բարեվ Արփինե ջան հրաման չի տվել ինչպես 2 ամսվա աշխատավարձ այսինքն ես նրան եթե ազատեմ աշխատանքիցօգոստոսի 1-իս ուրեմն պետք է տամ եվ հուլիս եվ օգոտոս ամիսների վերջնահաշվարկ?

Արփինե

Թերեզա ջան դեռ փնտրում եմ քո հարցի պատասխանը, տաս 2 ամսվա վերջնահաշվարկ թե 12. Կաշխանեմ գտնել այս հարցի պատասխանը: