Արսեն.
Ողջույն: Ընդհանրապես շաբաթական 5-օրյա աշխատանքի դեպքում տրամադրվում է 20 աշխատանքային օր արձակուրդ: Ես աշխատել եմ 1,5 տարի և հիմա որոշել եմ ազատվել աշխատանքից: Արձակուրդից օգտվել եմ վերջերս և գնացել եմ 25 աշխատանքային օր արձակուրդ: Այս պահին ես դեռ քանի՞ օր ունեմ արձակուրդային, այսինքն՝ վերջնահաշվարկին քանի՞ օր կհաշվարկվի: Շնորհակալություն:
Այս դեպքում ստացվում է, որ առաջին տարին լրիվ օգտագործել եք և երկրորդ տարվանից՝ 5 օր: Եթե լիարժեք 1,5 տարի աշխատել եք, Ձեզ երկրորդ տարվա համար հասնում էր 10 օր: 5 օր դեռ ունեք:
Շնորհակալ եմ: Ես կարծում էի՝ անկախ նրանից՝ ես 2-րդ տարին ամբողջությամբ եմ աշխատել, թե ոչ, ինձ հասնում է 20 օր:
Իսկ 1 հարց ևս՝ գործատուն իրավունք ունի՞ արձակուրդայինը ավել գրելու, այսինքն՝ եթե ես գնացել եմ, օրինակ, 20 օր, բայց գործատուն գրել է 25 օր:
Չհասկացա, անկեղծ, հարցը: Եթե ավել է գրել, ուրեմն ավել է վճարել: Ուրեմն վճարման փաստաթուղթ պետք է լինի Ձեր ստորագրությամբ:
Բացատրեմ, Մանե ջան. ես գնացել եմ 20 օր, բայց վճարման փաստաթղթի մեջ գրված է եղել 25 օր, և բնականաբար ինձ արձակուրդային վճարվել է 25 օրվա համար: Ներքին կարգով որոշվեց, որ հետագայում ես այդ 5 օր արձակուրդից կօգտվեմ և ես ստորագրեցի այդ թուղթը: Բայց ինչ-ինչ պատճառներով ես աշխատանքից դուրս եմ գալիս, և ստացվում է, որ այդ 5 օր արձակուրդից չեմ օգտվել:
Հարցս հետևյալն էր՝ իրականում գործատուն իրավունք ունե՞ր վճարման փաստաթղթի մեջ գրել 25 օր, այն դեպքում, երբ ես իրականում գնացել էի 20 օր:
Ոչ, իրավունք չուներ, բայց եթե ներքին կարգով չեք կարող համաձայնության գալ տնօրենի կամ համապատասխան մասնագետի հետ, ապա ուրիշ տարբերակով չեք կարող, քանի որ ստորագրությամբ հաստատում եք Ձեր համաձայնությունը փաստաթղթում նշված տվյալներին:
Հասկանում եմ, Մանե ջան, այս դեպքում ես տուժող եմ: Ոչինչ, սխալների վրա ենք սովորում 🙂
Շնորհակալ եմ:
5 օր:
Դուք դեռ արձակուրդի 5 օր ունեք, հարգելի Արսեն: