Աննա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել մի հարցի՝ եթե աշխատողը լրիվ դրույքով չի աշխատում, և մաքուր աշխատավարձը ցածր է 55 000 դրամից, այս դեպքում ո՞վ պետք է դրոշմանիշային վճարը վճարի՝ աշխատողը՞, թե՞ գործատուն: Նշեմ նաև, որ լրիվ դրույքով աշխատելու դեպքում նրա աշխատավարձը կլինի նվազագույնը:
Գործատուն:
Գործատուն, քանի որ սահմանված է՝
1) Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում աշխատող անձանց փոխարեն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.
2) տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող անձանց փոխարեն՝ համապատասխան համայնքի բյուջեից.
3) այլ գործատուների մոտ աշխատող անձանց փոխարեն՝ տվյալ անձանց աշխատավարձ վճարող գործատուի կողմից՝ նրա միջոցների հաշվին:
Իհարկե գործատուն, քանի որ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա աշխատավարձը հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ՝ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո չի գերազանցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը: