Հայկ.
Բարև ձեզ:
Կխնդրեմ օգնել հետևյալ հարցում՝
Հարց 1. Մասնավոր ընկերության տնօրենը գործուղման մեկնելիս ի՞նքն է հենց հրաման տալիս իր գործուղման գնալու հետ կապված:
Հարց 2. Արդյո՞ք պարտադիր է գործուղման վկայականում որևէ կազմակերպության կնիքի առկայությունը, եթե այն բացակայում է, քանի որ գործուղման նպատակն է ընդհանուր շուկայի ուսումնասիրությունը, և որևէ կոնկրետ կազմակերպություն չի կարող կնիք դնել:
Հարց 1. Եթե այդ իրավունքը իրեն է վերապահված, ապա տնօրենը գործուղման մեկնելիս ինքն է հենց հրաման տալիս իր գործուղման գնալու մասին, կամ եթե ՓԲԸ, ԲԲԸ է՝ խորհրդի նախագահը:
Հարց 2. Եթե հնարավոր է, թող հյուրանոցը կնիք դնի: Իսկ այն ՀՀ տարածքու՞մ է լինելու, թե՞ ՀՀ-ից դուրս:
Եթե կանոնադրությամբ տնօրենից բացի կառավարման այլ մարմնի վերապահված չէ գործուղման համաձայնություն տալու լիազորություն, ապա տնօրենը ինքն է տալիս հրամանը՝ Ձեր նշած դեպքում հիմքում ունենալով նոր շուկաների զարգացման և վաճառքների ավելացման անհրաժեշտությունը: Ինչ վերաբերում է գործուղման վկայականին, ապա արտասահմանյան գործուղումների դեպքում այն կիրառելի չէ:
Եթե մեկնում է արտերկիր, գործուղման վկայագիրը պետք չէ:
Այո, տվյալ դեպքում տնօրենն է իր հրամանը տալիս: Ինչ վերաբերում է գործուղման դեպքում կնիքի առկայությանը, եթե այն հնարավոր չէ հաստատել, ապա պետք է այլ հիմնավորող փաստաթղթեր հայթայթել, օրինակ՝ հյուրանոցում մնալու փաստաթուղթը: