Անուշ.
Բարև ձեզ:
Գրանցման հայտը 14:00-ից ուշ ներկայացնելու համար նույն օրն աշխատանքը սկսելու դեպքում ի՞նչ տուգանք է սահմանված:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անուշ.
Բարև ձեզ:
Գրանցման հայտը 14:00-ից ուշ ներկայացնելու համար նույն օրն աշխատանքը սկսելու դեպքում ի՞նչ տուգանք է սահմանված:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարկային օրենսգրքի հոդված 412. Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելը և (կամ) սահմանված ժամկետում աշխատողի համար գրանցման հայտ չներկայացնելը
1. Աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար աշխատանքի ընդունելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը գրանցման հայտ չներկայացնելու փաստը հարկային մարմնի կողմից իրականացվող համալիր կամ թեմատիկ հարկային ստուգումների ընթացքում, իսկ ապօրինի գործունեություն իրականացնողների մոտ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ՀՀ կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուից (այդ թվում՝ ապօրինի գործունեություն իրականացնողներից կամ սահմանված կարգով հաշվառված և արտոնագիր ստացած՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից) յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար գանձվում է տուգանք՝
1) 60.000 դրամի չափով, եթե չձևակերպված և (կամ) առանց գրանցման հայտի աշխատող հանդիսացող վարձու աշխատողների քանակը մեկից երեք է.
2) 150.000 դրամի չափով, եթե չձևակերպված և (կամ) առանց գրանցման հայտի աշխատող հանդիսացող վարձու աշխատողների քանակը չորսից վեց է.
3) 300.000 դրամի չափով, եթե չձևակերպված և (կամ) առանց գրանցման հայտի աշխատող հանդիսացող վարձու աշխատողների քանակը յոթից ինն է.
4) 600.000 դրամի չափով, եթե չձևակերպված և (կամ) առանց գրանցման հայտի աշխատող հանդիսացող վարձու աշխատողների քանակը գերազանցում է ինը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով՝ նոր աշխատողի համար սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու համար սահմանված տուգանքը կիրառվում է միայն այն դեպքում, երբ համալիր կամ թեմատիկ հարկային ստուգմամբ հայտնաբերվել է փաստացի աշխատանք կատարող, որի համար գրանցման հայտը չի ներկայացվել մինչև ստուգումը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը:
Հարգելի Ալլա, Ձեր կողմից նշված հոդվածը փոփոխվել է՝ չգրանցված աշխատողի համար տուգանքը կազմում է 250 000 դրամ:
Հոդված 412. Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելը և (կամ) սահմանված ժամկետում աշխատողի համար գրանցման հայտ չներկայացնելը
1. Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում և ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստը հարկային մարմնի կողմից իրականացվող համալիր կամ թեմատիկ հարկային ստուգումների ընթացքում՝ Կառավարության սահմանած կարգով, իսկ ապօրինի գործունեություն իրականացնողների մոտ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում Կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուից (այդ թվում՝ ապօրինի գործունեություն իրականացնողներից կամ սահմանված կարգով հաշվառված և արտոնագիր ստացած՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից) գանձվում է տուգանք՝ յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար 250.000 դրամի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով՝ նոր աշխատողի համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում և ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու համար սահմանված տուգանքը կիրառվում է միայն այն դեպքում, երբ համալիր կամ թեմատիկ հարկային ստուգմամբ հայտնաբերվել է փաստացի աշխատանք կատարող, որի համար գրանցման հայտը չի ներկայացվել մինչև ստուգումը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ աշխատանքի ընդունելու օրն աշխատանքը փաստացի սկսելու դեպքում՝ մինչև աշխատանքի ընդունելու օրվա ժամը 14:00-ն:
250 000 դրամ տուգանք, բայց կարող է աչք փակեն:
Հարգելիներս, ծանոթ եմ տվյալ հոդվածին, սակայն հարցս գրանցման հայտ տալու ժամկետի խախտման մասին է, այսինքն՝ պետք էր տալ մինչև ժամը 14:00-ն, ես տվել եմ ժամը 19:00-ին, այլ ոչ թե կամերալ ստուգման ընթացքում է հայտնաբերվել, ինչպես նշված է հոդվածում:
Կարծում եմ՝ այստեղ խոսքը գնում է վարչական պատասխանատվության մասին, որը կազմում է 10-50 հազար դրամ:
Նարինե ջան, հղում կտա՞ք օրենքին:
Այլ հանգամանքների դեպքում ոչինչ նշված չէ:
Հարկային օրենսգրքով նախատեսված է 250 000 դրամ տուգանք, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով՝ 50 000 դրամ, ընդամենը՝ 300 000 դրամ:
Իմ կարծիքով ոչ մի խնդիր չկա, չեք հասցրել՝ ուշացրել եք, դրա համար առավելագույն և վատագույն դեպքում վարչական ա, եթե շատ եք նեղվում՝ ուղղակի պայմանագիրը փոխեք և աշխատավարձը ճիշտ հաշվարկեք, խնդիր չկա դրան նույնիսկ ուշադրություն չեն էլ դարձնում։