Արտակ․
Բարև ձեզ։ Ես զբաղվում եմ պահեստամասերի մանրածախ առևտրով, ներմուծում եմ Վրաստանի Հանրապետությունից: Սահմանին փորձագետի բացակայության պատճառով ներմուծումը գրանցում են որպես ֆիզ․ անձ: Կարո՞ղ եմ իմ ֆիզ. անձից ապրանքները վաճառել իմ Ա/Ձ-ին: Եթե այո, ինչպե՞ս կհարկվի, եթե ոչ, ինչպե՞ս կարելի է այդ խնդիրը կարգավորել:
Տվյալ պարագայում ֆիզ. անձի տվյալները նույնականացվում են ԱՁ-ի տվյալների հետ, և նման գործարք անելու կարիք չկա, վաճառեք ապրանքը որպես ԱՁ:
Շատ շնորհակալ եմ պատասխանի համար: Իսկ ինչ-որ գումարային սահմանաչափ սահմանվա՞ծ է ֆիզ. անձանց կողմից տարվա ընթացքում կատարված ներմուծումների վրա: