Ընկերություն՝ Երեմյան Փրոջեքթս
Հասցե՝ Տերյան 8
Հեռախոս՝ 011-508-800
Էլ. փոստ՝ hr շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ/Հաշվապահություն
Աշխատանքի նկարագրություն՝ Պարտականություններ՝
• Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
• Բանկային հաշիվների ամենօրյա ձևակերպում
• Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրսգրում
• Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում
• Գործընկերների դեբիտորների և կրեդիտորների վարում ՀԾ հաշվապահ ծրագրով
• Գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ այլ աշխատանքների իրականացում
Պահանջվող որակավորում՝
• Բարձրագույն կրթություն
• MS Office փաթեթի /մասնավորապես Excel/ իմացություն
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
• Սթրեսակայունություն
• Պատասխանատվության զգացում
• Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
• Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն
• Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն
Դիմելու ընթացակարգը՝ ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել hr շնիկ yeremyanprojects.com էլեկտրոնային փոստի հասցեին` թեմա (subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք:
Facebook մեկնաբանություններ