Անձինք ցանկանում են շինարարական աշխատանքների ծառայություններ մատուցել

Արմեն.

Բարև ձեզ: Ես և ընկերս ցանկանում ենք շինարարական աշխատանքների ծառայություններ մատուցել օրինական դաշտում: Որ խնդրեմ, կասե՞ք՝ ինչ պետք է անենք, քայլերի հաջորդականությունը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Այս հարցի մասին ասեմ Ձեզ՝ պետք է տնտեսվարող դառնաք Ա/Ձ կամ ՍՊԸ…, և լիցենզիա հանեք քաղաքաշինության պետական կոմիտեից: Եթե մասնագետ եք փորձով, շատ լավ է, եթե ոչ, պետք է գտնեք: Լիցենզիան ունի 5 ներդիր, դրանք են՝ բնակելի, հիդրոյի, կապի, տրանսպորտային, էներգետիկ, ամեն ներդիրի համար պետք է վճարեք տարեկան 80 000 դրամ, բայց Ձեզ երևի բոլորը պետք չգան: Եթե ավելին եք ցանկանում, կապնվեք, տեղյակ եմ ոլորտից:

Ալլա

Կմանրամասնե՞ք՝ ինչ նկատի ունեք «շինարարական աշխատանքների ծառայություններ մատուցել» ասելով: Այսինքն՝ ստեղծում եք կազմակերպությու՞ն, ԱՁ՞, թե՞ որպես ֆիզ. անձ ծառայություններ եք մատուցում:

Մարինե

Մարդիկ մինչ այս էլ են դրանով զբաղվել ու կզբաղվեն: Կարող են եկամուտները ինքնահայտարարագրել ու դրանով օրինական հարկեր վճարել՝ 5 տոկոս:

Արմեն

Շնորհակալ եմ բոլորիցդ: Հարգելի Տիգրան, ինչպե՞ս կարող եմ կապվել Ձեզ հետ:

Տիգրան

077455932
tigran-grand շնիկ mail.ru

Արա

Նախ և առաջ գրանցվեք ԱՁ կամ ՍՊԸ: Կախված գործունեության տեսակից՝ Ձեզ անհրաժեշտ կլինի լիցենզիա, սակայն եթե կատարում եք մանր վերանորոգման աշխատանքներ, ապա լիցենզիա պետք չէ: Եթե շինանյութ ձեռք բերելը Ձեզ վրա է և այն գնում եք ԱԱՀ վճարողից, ապա պետք է ընտրեք ԱԱՀ հարկատեսակը, հակառակ պարագայում ընտրեք շրջանառության հարկը:

Հայկանուշ

Գրանցվեք որպես իրավաբանական անձ, հանեք լիցենզիա շինարարություն անելու համար, ընտրեք հարկատեսակը: