Եթե ֆիզ. անձը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ կազմակերպությանը

Անի.

Խնդրում եմ, օգնեք: Եթե ֆիզ. անձը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, պե՞տք է ԱՁ բացի, թե՞ գրանցվի որպես եկամուտ վճարող ֆիզիկական անձ: Ո՞ր դեպքում ինչ հարկային պարտավորություններ են առաջանում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Գրանցվեք որպես եկամուտ վճարող ֆիզիկական անձ: Վճարելու եք եկամտային հարկ՝ ըստ Հարկային օրենսգրքի սանդղակի՝ տարեկան մինչև 1 800 000 դրամը՝ 23 տոկոս, ավելին՝ ըստ սանդղակի, սոց. վճար՝ ստացված եկամուտների 5 տոկոսի չափով:

Ալլա

Ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ կնքեք քաղաքացիաիրավական պայմանագիր ծառայությունների մատուցման, նրանք որպես հարկային գործակալ կհաշվարկեն Ձեզ վճարած աշխատավարձից հարկերը և կվճարեն, իսկ եթե հարկային գործակալի պարտավորությունից ազատված լինեն, այդ դեպքում աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների և (կամ) մատուցված ծառայությունների համար ստացվող եկամուտների մասով եկամտային հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու ամիսը, և դուք ինքներդ պետք է վճարեք այդ հարկերը և մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը հարկային մարմին պետք է ներկայացնեք այդ եկամուտների մասով եկամտային հարկի պարզեցված հաշվարկներ:

Մ.

Կուտակային և դրոշմանիշային վճարները ներառյա՞լ: