#գործկա ACCEPT Employment Center-ում

Ընկերություն՝ ACCEPT Employment Center
Հասցե՝ Կորյուն 19ա
Հեռախոս՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45
Էլ. փոստ՝ info շնիկ accept.am
Թափուր աշխատատեղ՝ հաշվապահ(ERP)
Աշխատանքի նկարագրություն՝ Կազմակերպության մասին՝ Հագուստի խանութների ցանց: Պարտականություններ՝ ընթացիկ հաշվապահական փաստաթղթերի կազմում և մշակում, փաստաթղթավարություն, հիմնական միջոցների հաշվառում, նյութերի մուտքագրում և հաշվառում, կադրային հաշվառում, աշխատավարձի և արձակուրդային փոխանցումների հաշվառում, դրամարկղային և բանկային հաշիվների վարում, իրացման ծավալների վերաբերյալ ակտերի կազմում, վիճ. վարչության և այլ վիճակագրական հաշվետվությունների պատրաստում և հանձնում, աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի վարում (կնքում, փոփոխում և լուծում), հրամանների պատրաստում: Պահանջներ՝ բարձրագույն տնտեսագիտական կրթություն, նմանատիպ աշխատանքային փորձ առնվազն 2-3 տարի, հայկական ծրագրերի 1С (տարբերակ 8.3), (ՀԾ) իմացություն, ERP-ի ծրագրի իմացություն, համակարգչային գիտելիքներ՝ MS Office, MS Excel, ցանկալի է՝ ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն: Անձնական հատկանիշներ՝ նպատակասլաց, արագաշարժ և ճկուն մտածելակերպ ունեցող անձնավորություն, պատասխանատվության զգացում: Աշխատանքային փորձ՝ 2-3 տարի, տարիք՝ 30-45, սեռ՝ իգական: Աշխատանքի տևողությունը՝ լիարժեք աշխատանքային օր, աշխատանքային ժամեր 10:00 – 18:00: Պահանջվող փաստաթղթեր՝ ռեզյումե լուսանկարով և աշխատանքային պարտականությունների նկարագրությամբ: Հավելյալ տեղեկություններ՝ հնգօրյա աշխատանքային գրաֆիկ, կազմակերպության գրասենյակը գտնվում է կենտրոնում:
Աշխատավարձ՝ 200 000 – 250 000 դրամ

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ