Գործուղման վերաբերյալ

Անի.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ նոյեմբերի 17-ին, ժամը 14:30-ին մեկնում եմ Մինսկ գործուղման և վերադառնում եմ նոյեմբերի 21-ի գիշերը, ժամը 02:45-ին։ Քանի՞ օր եմ համարվում գործուղման մեջ, նոյեմբերի 21-ի համար գործատուն պե՞տք է վճարի օրապահիկ, թե՞ ոչ, և նոյեմբերի 21-ին ես պարտավո՞ր եմ ներկայանալ աշխատանքի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լիա

Գործուղման մեջ համարվում եք 5 օր, օրապահիկ պետք է վճարեն, և այդ օրը (Ձեր դեպքում՝ նոյեմբերի 21) պարտավոր չեք ներկայանալ աշխատանքի:

Տիգրան

Գործուղումը պետք է ձևակերպվի հրամանով՝ 17-ից 21-ը, և օրապահիկ պետք է վճարեն ըստ սահմանված չափի:

Ալլա

Աշխատողները գործուղման մեկնում են գործատուի անհատական իրավական ակտի համաձայն, որում նշվում են գործուղման վայրը, կազմակերպության անվանումը, նպատակը և ժամկետները: Գործուղման մեկնելու օր է համարվում աշխատողի աշխատանքի հիմնական վայրից մեկնելու օրը, իսկ վերադառնալու օրը՝ աշխատանքի հիմնական վայր ժամանելու օրը:
Այսինքն՝ եթե գործատուի անհատական իրավական ակտում նշված է գործուղման ժամկետը 17-ից մինչև 21-ը, ապա Ձեր օրապահիկը կվճարվի նաև 21-ի համար, և աշխատանքի կներկայանաք 22-ին: