Սիմոն.
Եթե ԱՁ-ն ունի կրպակ, զբաղվում է առևտրային գործունեությամբ, որի շրջանառությունը չի գերազանցում 24.0 մլն. դրամը, և միաժամանակ կրպակում ունի խաղային ավտոմատ (որը մինչև տարվա վերջ հարկվում է արտոնագրային հարկով) 2020 թվականի հունվարի 1-ից հետո այս երկու գործունեության տեսակները ի՞նչ հարկով են հարկվելու:
Շրջանառության հարկով:
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ եթե մեկ շինության մեջ առկա է երկու գործունեություն, ապա այն համարվում է առևտրի կենտրոն, հետևաբար այն չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության օբյեկտ, առավել ևս, որ այնտեղ կա խաղային ավտոմատ:
Ավելի լավ կլինի գրանցվել որպես շրջանառության հարկ վճարող, այն տվյալ պարագայում ամենահարմար հարկատեսակն է: