Աննա Անդրեասյան.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ ԱԱՀ վճարող ԱՁ-Ն ամսական ի՞նչ հարկ ունի վճարելու և ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկի:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Աննա Անդրեասյան.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ ԱԱՀ վճարող ԱՁ-Ն ամսական ի՞նչ հարկ ունի վճարելու և ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկի:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Պետք է ամեն ամիս ներկայացնեք ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ՝ էլեկտրոնային, սակայն լրացնելով միայն ԱԱՀ-ի մասը: Հաշվարկում երկու տող կա, պետք է հստակեցնեք, թե 20 տոկոսով հարկվող մասի գործունեությամբ եք հարկվելու, թե 16.67: Պետք է ուշադիր լինեք և նայեք նաև՝ էլեկտրոնային ստացված հարկային հաշիվներ ստացել եք, հաստատեք, որ կարողանաք տվյալ հաշվետու շրջանի հաշվով հաշվանցումներ կատարել, որից հետո պարզ կլինի, թե ինչքան եք վճարելու:
Եթե խոսում ենք ԱԱՀ վճարող ԱՁ-ի ամսական հարկերի և հաշվետվությունների մասին, ապա ինչպես ԱԱՀ վճարող իրավաբանական անձինք, ԱԱՀ վճարող ԱՁ-Ն վճարում է ամսական ԱԱՀ, աշխատավարձից եկամտային, սոց. ու դրոշմանիշային և համապատասխանաբար ներկայացնում է 189 ձևը՝ եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ, և 203 ձևը՝ ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ: Մնացած հաշվետվությունները կախված են գործունեության տեսակից:
ԱԱՀ վճարողը նախ և առաջ պետք է հաշվառված լինի որպես ԱԱՀ վճարող, որպեսզի պատասխանը լինի ամբողջական: Եթե հաշվառված եք, աշխատող չունեք, ապա պետք է վճարեք ԱԱՀ և շահութահարկ, եթե 1974թ.-ից հետո եք ծնվել, ապա նաև՝ սոցիալական վճար, տարվա վերջում՝ դրոշմանիշային վճար: Հաշվետվությունների առումով՝ 203 ձևը՝ ամսական, 240 և 244 ձևերը՝ տարեկան:
Իսկ եթե ԱՁ-ն չունի գրանցված աշխատող, 189 ձևը միևնույն է լրացվու՞մ է, և միևնույն է եկամտային, սոց. և դրոշմանիշային վճար վճարվու՞մ է:
Առհասարակ, խորհուրդ կտայի ԱԱՀ վճարող ԱՁ / կազմակերպության համար գտնել փորձառու հաշվապահ, քանի որ ընդհանուր հարկման դաշտում հաշվապահական / հարկային նրբությունները շատ են: