ԱՁ-ն համարվում է ԱԱՀ վճարող

Գարիկ.

Բարի օր, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ մեկնաբանել հետևյալ վիճակը, որի մեջ հայտնվել եմ վերջերս, որպեսզի այն պարզ լինի, ներկայացնեմ ամբողջությամբ: 10.07.2019թ. բացել եմ ԱՁ (ավտոտեխսպասարկում է՝ արտոնագրային գործունեությամբ), գործունեությունս սկսել եմ օգոստոսի 1-ից, ներկայացրել եմ արտոնագրային վճարի երկու հաշվետվություն՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար: Հիմա ինչումն է խնդիրը. պարզվում է, որ ԱՁ բացելուց ես պետք է ներկայացնեի շահութահարկի անցնելու մասին դիմում, որը չիմանալով չեմ ներկայացրել, և այժմ համակարգը ինձ համարում է ԱԱՀ-ի տակ հարկ վճարող: (ՀՎՀՀ-ից հետո կա /1 թիվը): Արդյո՞ք ես պետք է սկսած հուլիս ամսից մինչև տարեվերջ ներկայացնեմ ԱԱՀ-ի հաշվետվություն, և եթե այո, կա՞ արդյոք որևէ ուղեցույց, թե դա ինչպես պետք է անել:

Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արա

Առաջին հերթին ոչ թե պետք է ներկայացնեիք շահութահարկի անցնելու դիմում, այլ շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, սակայն Ձեր պարագայում այն խնդիր չէ, քանի որ Դուք արտոնագրային հարկ վճարող եք, հետևաբար ամեն ամիս ավելացված արժեքի հարկի միասնական հաշվարկ Ձեր կողմից ներկայացնելը անհրաժեշտ չէ, եթե իհարկե Դուք այլ գործունեությամբ չեք զբաղվում:

Գարիկ

Շնորհակալ եմ մեկնաբանության համար: Այլ գործունեությամբ չեմ զբաղվում, բայց այլ մեկնաբանություններում նշում են, որ պետք է մինչև տարեվերջ ԱԱՀ-ի հաշվարկ ներկայացնել զրոյական տարբերակով, հակառակ դեպքում կկիրառվի վարչական տույժ, իսկ նոր տարվա սկզբից պետք է ներկայացնել շրջ. հարկի վերաբերյալ դիմում: Ճիշտն ասած՝ չեմ կողմնորոշվում, թե որ տարբերակն է ճիշտ:

Հայկանուշ

Ձեր պարագայում Դուք դարձել եք ավտոմատ կերպով ավելացված արժեքի հարկ վճարող, հետևաբար ձեռք եք բերել ավելացված արժեքի հարկ վճարողի բոլոր պարտավորությունների կրողը:

Մարինե

Այստեղ ստացվում է, որ Դուք պետք է ոչ թե հաշիվ վավերագիր դուրս գրեք, այլ հարկային հաշիվ: Եթե այլ գործունեություն իրականացնեք, օրինակ՝ ավտոպահեստամասերի թեկուզ մեկ վաճառք, պետք է ԱԱՀ վճարեք դրա համար և տարեվերջին շահույթ հաշվեք և վճարեք: Ոչ մի տեղ չի ասվում, որ հաշվետվություն պետք է հանձնեք կամ ոչ, սակայն նշվում է, որ ԱԱՀ-ին ու շահութահարկին է փոխարինում, ուստի կարող եք հաշվետվություն չներկայացնել:

Գարիկ

Շնորհակալություն մեկնաբանության համար, ես միայն զբաղվում եմ ավտոտեխսպասարկմամբ, առևտուր չի լինելու: Ձեր պարզաբանումից, որքանով ես այն ճիշտ հասկացա, ԱԱՀ-ի զրոյական հաշվետվություն պետք չէ ներկայացնել, այո՞:

Լուսինե

Հարգելի Գարիկ, պարտադիր պետք է ներկայացնեք «203. Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ» / “Unified calculation report of Value added tax and excise tax” էլեկտրոնային եղանակով յուրաքանչյուր ամսվա համար մինչև տարեվերջ, որտեղ 14 տողում կնշեք «Արտոնագրային հարկով հարկվող գործունեությունից» հասույթը։ Այնուհետև, 2019թ. ավարտվելուց հետո, մինչև փետրվարի 20-ը ներկայացրեք արդեն «Միկրոձեռնարկատիրության» սուբյեկտ համարվելու վերաբերյալ դիմում կամ շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում, եթե համապատասխանում եք դրանց պայմաններին։

Գարիկ

Հարգելի Լուսինե ջան, ես ճիշտ Ձեր նկարագրած ձևով էլ ուղարկել եմ ԱԱՀ-ի հաշվետվությունը, որի համար շնորհակալություն Ձեզ: Մի փոքր ճշտում եմ ուզում կատարել. ի՞նչ է նշանակում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելը, և դա ի՞նչ դիմում է: Մյուս հարցը՝ եթե ես, ասենք, փետրվարի 15-ին եմ դիմելու շրջ. հարկ վճարելու համար, պե՞տք է արդյոք հունվար ամսվա համար ներկայացնել ԱԱՀ-ի ամսական հաշվետվություն, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն: