Արա.
Բարև ձեզ: Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն՝
1. արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն վճարում սոցիալական վճար,
2. արդյո՞ք Երևան քաղաքի վարչական սահմանից դուրս գտնվող մանրածախ առևտուրը ազատվում է հարկերից,
3. արդյո՞ք մանր արտադրությունը չի կարող իրավաբանական անձանց ապրանք մատակարարել, եթե նա միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է:
1. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները ազատվում են հարկերից (բացառությամբ աշխատողի և ներմուծման ԱԱՀ-ի), սակայն վճարելու են սոցիալական վճար և դրոշմանիշային վճար:
2. Անշուշտ, եթե առևտուրը Երևան քաղաքի վարչական սահմանից դուրս է, ապա նա ազատվում է հարկերից:
3. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները ապրանք են մատակարարում միայն ֆիզիկական անձանց: