Ինչպե՞ս ձևակերպել ելքի օրդերը

Աննա.

ՀԿ-ն ավիատոմսեր է գնել կանխիկ գումարով այլ երկրում ծրագրի մասնակցելու համար, սակայն յուրաքանչյուր ավիատոմսի գումարը 300 000 դրամից ավել է, ինչպե՞ս ձևակերպել ելքի օրդերը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

ՀԿ-ն, եթե կազմակերպությունից է գնել, թող կանխիկի փոխարեն բանկով փոխանցի: Եթե նույնիսկ մեկը 300 000-ը չգերազանցեր, միևնույն է միասին է գնումը արվել, ու ելքի օրդերը գրվում է մեկ հատ: Իսկ եթե հնարավոր չէ բանկով անել, ուրեմն ծախսը նախ պետք է անի այն մասնակիցը, ով մեկնում է: Գործուղումից հետ վերադառնալուց հետո կներկայացնի ծախսերի մասին հաշվետվություն՝ փաստաթղթերով հիմնավորված, գումարը ելքի օրդերով կտաք նրան, այս դեպքում յուրաքանչյուրին առանձին:

Արա

Տվյալ դեպքում Դուք ելքի օրդեր չեք կարող ձևակերպել, գումարը պետք է վճարեք բանկային փոխանցումով, կարող եք ձևակերպել երկու ելքի օրդեր տարբեր օրերով: