Տաթևիկ. Բարև ձեզ։ Ծրագրավորման ուսումնական կենտրոն որպես ԱՁ գրանցելուց հետո կնիք պե՞տք է: Կիսվել՝ Նման նյութեր՝ Ա/Ձ-ն ձեռք է բերել կնիք Աուդիտի կնիք Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կնիք պատվիրելու համար Կնիք ունենալու վերաբերյալ Արդյո՞ք անհրաժեշտ է կնիք ունենալ
Անհատ ձեռնարկատիրոջ դեպքում կնիքը պարտադիր չէ, սակայն ըստ ցանկության և անհրաժեշտության Դուք կարող եք կնիք հանել:
Իսկ կնիք ստանալուց հետո ինչ որ վճարումներ արվու՞մ է կնիքի համար։
միայն կնիքի համր եք վճարում, 12000 է կարծեմ հիմա կլորը,
Բարև Ձեզ: Ոչ, կնիքը պարտադիր չէ ԱՁ-ի համար, կնիքի առկայությունը ըստ ցանկության կարող է լինել:
Անհատ ձեռնարկատիրոջ համար պարտադիր չէ կնիք ունենալը, բավական է ԱՁ-ի ստորագրությունը:
Կնիքի առկայությունը պարտադիր չէ ո՛չ ԱՁ-ի, ո՛չ էլ ՍՊԸ-ի համար:
Շնորհակալ եմ, շատ օգնեցիք:
Կնշեք օրենքի այն կետը ըստ որի ԱՁ-ն կարող է կնիք չունենալ (ՌԴ-ից ապրանք ներմուծելիս մատակարարը տեղեկանքնէ պահանջում կնիքի բացակայությանա մասին)
դա օրենքով է , ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ, տեղեկանք չեք կարող տրամադրել, այդ մատակարարը իրավունք չունի նման բան պահանջել ,ստորագրեք անձնագրի ստորագրությամբ ու վերջ,