Կազմակերպությունը ձեռք է բերել դիզ. վառելիք

Hripsime.

Բարև հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. ԱԱՀ-ով հարկվող կազմակերպությունը ձեռք է բերել դիզ. վառելիք 1.000.000 դրամ արժողությամբ: Գիտեմ, որ այդ գումարի 16.67%-ը մատակարար կազմակերպությանը վճարում կատարելուց հետո կարող եմ հաշվանցել, սակայն ԱԱՀ-ի հաշվարկում ո՞ր տողում և ո՞ր գումարը պետք է գրեմ, արդյոք պետք է 16Ա տողում գրեմ 833.300, իսկ 16Բ տողում ` 166.700: Եվ վճարումը կատարելուց հետո ԱԱՀ-ի հաջորդ հաշվարկում նշե՞մ, որ գումարը հաշվանցվում է ԱԱՀ օրենքի 27 հոդվածի համաձայն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հերմինե

Հռիփսիմե
Այո, ամեն ինչ ճիշտ է 16Ա-ում գրվում է 833.3, իսկ 16 Բ-ում 166.7
Բարց վճարումը կատարելուց հետո, եթե նկատի ունեք 16.2 տողը` ճշգրտման հիմքը, պատճառը, ոչ գրեք ԱԱՀ Օրենքի 26 հոդվածի 1-ին մաս

Հերմինե

Հռիփսիմե, ներողություն ԱԱՀ-ի օրենքի 23 հոդվածի 1-ին մաս

Դավիթ Ասատրյան

16Ա-1000.0
16Բ-166.7
16.1Բ-0.0 եթե վճարվել է ամբողջությամբ
17Ա-166.7 եթե վճարվել է ամբողջությամբ,
ընդհանրապես 17Ա=16Բ-16.1Բ
16.2 ոչինչ չի գրվում, որովհետև այն ճշգրտում չէ, այլ սովորական գնում:

Հետո, գոյություն ունի այսպիսի հասկացություններ`
2261 Ընթացիկ ամսում ստացված և վճարված ԱԱՀ-ի հաշվանցում
2262 Նախ ամիսներում ստացված՝ ընթ ամսում վՃ-ած ԱԱՀ-ի հաշվանցում

Հերմինե

Հարգելի Դավիթ 16.2 պետք է գրվի հիմքը, պատճառը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն N 02/194 7 փետրվարի 2002 թ.
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

[16.2]. Լրացվում են, օրենքի համաձայն կատարվող վերահաշվարկների արդյունքում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների ավելացումը կամ պակասեցումը` ըստ վերահաշվարկ կատարելու հիմքերի (հոդվածների): Սույն հաշվարկի առումով որպես այդպիսիք ընդունվում են, մասնավորապես`
– ԱԱՀ-ով չհարկվող (հարկման օբյեկտ չհամարվող), ԱԱՀ-ից ազատված գործարքներին, ինչպես նաև օրենքի գործողության ոլորտում չընդգրկվող գործարքներին ուղղակիորեն վերաբերվող ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարները, որոնք ենթակա չեն հաշվանցման և պետք է միացվեն ձեռքբերման արժեքին կամ արտադրության ու շրջանառության ծախսերին,
– տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցվող ԱԱՀ-ի այն գումարները, որոնց գծով հաշվանցման իրավունքը օրենքի 23 և 241 հոդվածների համաձայն հետաձգվել էր նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում,
– օրենքի 26 հոդվածի 4-րդ կետի համաձայն հաշվանցման պակասեցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը,
– օրենքի 27 հոդվածի համաձայն կատարվող հաշվարկների արդյունքում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը: