Արփինե.
Բարև բոլորին, խնդրում եմ պատասխանեք, շահութահարկը հաշվելու ժամանակ ոչ հիմնավորված և ոչ արտադրական ծախսերի ո՞ր մասը կարող ենք նվազեցնել: Կանխավ շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արփինե.
Բարև բոլորին, խնդրում եմ պատասխանեք, շահութահարկը հաշվելու ժամանակ ոչ հիմնավորված և ոչ արտադրական ծախսերի ո՞ր մասը կարող ենք նվազեցնել: Կանխավ շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Արփինե, երևի նկատի ունեք “Շահութահարկի մասին ՀՀ օրենքի” հոդված 19.
“Հոդված 19. Փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը
1. Հարկվող շահույթը որոշելիս առանց հիմնավորող փաստաթղթերի համախառն եկամուտը նվազեցվում է`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը չգերազանցող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) բնույթի աշխատանքների կատարման դեպքում` հատուցման գումարների չափով.
բ) 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած հարկ վճարողների համար, որոնց իրացումից հասույթը 2008 թվականի ընթացքում չի գերազանցել 50,0 մլն դրամ, 2008 թվականի ընթացքում ձեռք բերված ապրանքանյութական արժեքների, ինչպես նաև 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքանյութական արժեքների մնացորդների մասով կատարված ծախսերի չափով, եթե այդ ծախսերի մասով առկա է որևէ հաշվարկային փաստաթուղթ կամ բանկային փոխանցումը կամ կանխիկ վճարումների կատարված լինելը հիմնավորող որևէ փաստաթուղթ (փաստաթղթեր):
գ) Հայաստանի Հանրապետության տարածքում փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի և դրանց մասով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն հաշվարկված և վճարված եկամտահարկի հանրագումարի այն չափով, որը ամսական կտրվածքով չի գերազանցում 3,0 մլն դրամը, իսկ միանվագ գործարքի գծով (այդ թվում` եկամտահարկի գումարը)` 300,0 հազ. դրամը:”
Արփինե, ինչ նկատի ունեք “ոչ արտադրական ծախսեր ” ասելով: Եթե դրանք “անհրաժեշտ” ծախսեր չեն արտադրության համար, ապա չեն նվազեցվում` անկախ նրանից հիմնավորված են, թե` ոչ: