Շուշան․
Բարև ձեզ: Մի հարց ունեմ։ Ես գիտեմ, որ աշխատանքային օրենսգրքով աշխատավարձը պետք է փոխանցվի մինչև հաջորդ ամսվա 15֊ը, հակառակ դեպքում՝ գործատուն տուգանք է մուծում։ Իսկ եթե գործատուն ներքին կանոնադրությամբ սահմանում է, որ աշխատավարձը փոխանցվում է մինչև ամսի 7֊ը, բայց ուշացնում է ամսի 7֊ից, այդ դեպքում տուգանք գործու՞մ է։
ՎԻՎ օրենսգրքի հոդված 169.8. Գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը
Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ՝ յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ՝ յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:
Գործատուն ազատվում է սույն հոդվածով նախատեսված՝ աշխատավարձ չվճարելու համար սահմանված պատասխանատվությունից, եթե աշխատավարձ ստացողը գործատուին օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացրել իր հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտը) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը:
Արտակ ջան, Դուք ճիշտ եք, սակայն շաբաթական մինչև 40 ժամ աշխատելը և մինչև հաջորդ ամսվա 15-ը աշխատավարձ ստանալը մեր պետական օրենքն է, որի համար մեր ներքին կանոնադրության կետերը չեն կարող գործել:
Իսկ դա վերաբերում է մինչև ամսի 15-ը չվճարելու՞ն, թե՞ նաև ներքին կանոնադրությամբ սահմանված 7-ին:
Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի՝ հաջորդ ամսվա 7-ից 15-ը ընկած ժամանակահատվածի համար տուգանք չի հաշվարկվի, բայց 15-ից հետո արդեն կգործի ՎԻՎ օրենսգրքի 169.8-րդ հոդվածը: Իսկ ներքին կանոնադրությամբ կարող են նախատեսված լինել տուգանքներ, բայց դա արդեն ներքին վերահսկողության տիրույթում է: