Մանկական խնամքի և զարգացման կենտրոն բացելու համար

Անահիտ.

Բարև ձեզ: Մանկական խնամքի և զարգացման կենտրոն բացելու համար ի՞նչ է հարկավոր, և արդյո՞ք լիցենզիա հարկավոր է, թե՞ ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմեն

Բարև Ձեզ, Անահիտ: Պետք է գրանցեք Ձեր գործունեությունը՝ հիմնադրելով ՍՊԸ կամ ԱՁ: Իսկ Լիցենզավորման մասին օրենքի 43-րդ հոդվածում նշված է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկը:

Անահիտ

Շնորհակալություն պատասխանի համար: Եվ մի հարց էլ, եթե կարելի է, այսինքն՝ պետք է նախակրթարանը կահավորել, պատրաստել, աշխատակիցներին գրանցել, վերջացնել, նոր դիմե՞լ լիցենզիայի համար:

Արմեն

Հարգելի Անահիտ, լիցենզիա ստանալու համար ներկայացվող հայտի մեջ նշվում է նաև գործունեության իրականացման վայրը, այսինքն՝ այն պետք է առկա լինի: Լիցենզավորող մարմինն իր որոշումներն ընդունում է համապատասխան հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Դա նշանակում է, որ հանձնաժողովի անդամները կարող են այցելել այդ վայրը՝ ճշտելու տեղի կարգավիճակի համապատասխանությունը սահմանված պահանջներին: