Անհատույց վարձակալություն

Կամո.

Բարև Ձեզ, հարգելի կոլլեգաներ: Այսպիսի մեկ հարց է առաջացել: ԱՁ չհանդիսացող ֆիզ. անձը ՍՊԸ-ին անհատույց վարձակալությամբ տվել է շինություն: Շինության կադաստրային արժեքը` X դրամ: Համաձայն ՇՀ օրենքի 43 հոդվածի դ) ենթակետի ՍՊԸ-ի շահութահարկի հաշվարկի մեջ պետք է X/20 գումարի չափով ցույց տրվի ներված պարտավորություն որպես եկամուտ: Սակայն, ՇՀ հրահանգի 8.5 կետի վերջում նշված է, որ սույն կետի դրույթները չեն գործում, եթե վարձատուն հանդիսանում ԱՁ չհանդիսացող ֆիզ անձը: Ես գտնում եմ, որ ոչ մի հարկային պարտավորություն չի առաջանում ոչ ՍՊԸ-ի հանդեպ, ոչ էլ քաղաքացու (չենք դիտարկում այն դեպքը, երբ գումարը մեծ է և ԱԱՀ-ի հարց կարող է առաջանալ քաղաքացու հանդեպ): Իսկ դուք ի՞նչ կարծիքի էք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արա

Հարգելի Կամո, հետաքրքիր հարց է, իմ կարծիքով: Ես ծանոթացա Ձեր կողմից նշված իրավական ակտերին, նաև “Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին” հրահանգին, որտեղ նույնպես շոշափվում է այս հարցը.
9. Հարկման նպատակով եկամուտ չեն համարվում և համախառն եկամտի մեջ չեն ներառվում.

է) շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների անհատույց օգտագործման դեպքերում, գույքահարկով հարկման նպատակով դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքը, իսկ այդպիսի արժեքի բացակայության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում անհատույց օգտագործման վերցված տարածքի բաժնեմասին համապատասխանող արժեքի 5 տոկոսը:
Իմ կարծիքով, Դուք իրավացի եք, այստեղ ոչ մի հարկային պարտավորություն չի առաջանում ոչ ՍՊԸ-ի հանդեպ, ոչ էլ քաղաքացու: Հետաքրքիր կլիներ լսել նաև այլ կարծիքներ:

Hasmik

Ես նման գործարք ունեմ և ասեմ, որ ոչ մի հարկային պարտավորություն էլ չի առաջանում: Ի դեպ նշեմ, որ հարկային ստուգում էլ է անցել: