Արմեն.
Բարև ձեզ: Ես 2018 թվականի հունվարի 17-ին հաշվառումից հանել եմ իմ ԱՁ-ն, 2017 թվականի տարեկան հաշվետություն չներկայացնելու համար 20 000 տուգանք է եկել, և գործն ուղարկել են ՀՀ ԴԱՀԿ: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմեն.
Բարև ձեզ: Ես 2018 թվականի հունվարի 17-ին հաշվառումից հանել եմ իմ ԱՁ-ն, 2017 թվականի տարեկան հաշվետություն չներկայացնելու համար 20 000 տուգանք է եկել, և գործն ուղարկել են ՀՀ ԴԱՀԿ: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Տվյալ դեպքում միակ ելքը ապացույցներ ներկայացնելն է, որ 2017թ. ընթացքում Դուք գործունեություն չեք իրականացրել, սակայն դա դեռևս վերջը չէ. եթե Դուք 2019թ. չներկայացնեք հաշվետվություն՝ 2018թ. հունվարի 1-17 աշխատելու վերաբերյալ, ապա Ձեզ կրկին սպառնում է վարչական պատասխանատվության ենթարկվելու վտանգը: Իսկ ԴԱՀԿ-ի մասով ասեմ, որ տուգանքը պետք է մուծեք մինչև դատարանի կողմից տուգանքի չեղարկման որոշման ընդունումը:
Խորհուրդ կտամ վճարել, որովհետև, անկախ այն հանգամանքից, որ Դուք հաշվառումից հանել եք ԱՁ-ն, մինչև ապրիլի 15-ը պետք է հանձնեիք տարեկան հաշվետվություն: Արան ճիշտ է ավելացրել՝ 2018թ.-ի տարեկանը չմոռանաք:
ԱՁ-ն հաշվառումից հանելը հաշվետվություն չներկայացնելու հիմք չէ, հետևաբար Ձեզ խորհուրդ կտամ վճարել տուգանքը, և պրակտիկայում նմանատիպ դեպքեր շատ կան, որ կազմակերպությունը հաշվառումից հանելուց հետո մոռանում են ներկայացնել տարեկան հաշվետվությունը: