Ի՞նչ պայմանագիր պետք է կնքել

Ռուզան.

ՀԿ-ն ցանկանում է իրեն պատկանող տրակտորները փոխանցել իր կողմից հիմնադրված ՍՊԸ-ին՝ նրան փոխանցելով սեփականության իրավունքը։ Ի՞նչ տիպի պայմանագրով պետք է կատարվի փոխանցումը և արդյո՞ք այդ փոխանցումը կառաջացնի հարկային պարտավորություններ։

Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արա

Կարելի է կնքել համաձայնագիր, հանձնման-ընդունման ակտ: Տվյալ դեպքում, իմ կարծիքով, հարկային պարտավորություն չի առաջանում, քանի որ հենց ՀԿ-ն է հիմնել ՍՊԸ-ն, ուստի այստեղ տեղի է ունենում շահաբաժնի վերաբաշխում:

Արեն

Ինչպես նաև կարող եք կնքել անվարձահատույց շահագործման պայմանագիր, դա հարկայինում ոչ մի խնդիր չի առաջացնի:

Նարինե

Քանի որ տեղի է ունենում սեփականության իրավունքի փոխանցում, դա դիտվում է որպես օտարում, տվյալ դեպքում գույքը կարող է տրամադրվել շնորհի տեսքով կամ կանոնադրական կապիտալի ավելացման միջոցով:

Հայկանուշ

Տվյալ դեպքում կնքվում է վարձակալության պայմանագիր, որը ենթակա չէ նոտարական վավերացման, իսկ հարկային պարտավորություն կառաջանա միայն այն դեպքում, եթե կիրականացվի ձեռնարկատիրական գործունեություն, և կառաջանա շահույթ: