ԱՁ-ն ցանկանում է լուծարվել

Դավիթ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Գրանցել եմ Ա/Ձ, սակայն, իրադարձություններից ելնելով, այն չի օգտագործվել (մոտ 3 ամիս), և ID քարտը չի ակտիվացվել: Ինչպե՞ս կարող եմ փակել կամ սառեցնել Ա/Ձ-ն՝ խուսափելով խնդիրներից:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Եթե բացման օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում լիազորված անձի ID քարտով դիմել եք Հարկային տեսչություն (201 ձևով) շրջանառության հարկ վճարող ճանաչվելու համար, ապա մինչև 2019թ. ապրիլի 20-ը ներառյալ պետք է նույն ID քարտով ներկայացնեիք շրջանառության հարկի 0-ական հաշվարկ: Եթե չեք ներկայացրել շրջանառության հարկի դիմում, ապա հանդիսացել եք ԱԱՀ վճարող, որի համար ամեն ամսվա մինչև 20-ը ներառյալ պետք է ներկայացնեիք նախորդ ամսվա ԱԱՀ-ի հաշվարկ: Եթե վերը նշված հաշվարկները Ձեր կողմից չեն ներկայացվել, ապա լուծարման կամ դադարեցման դեպքում կարող են առաջանալ խնդիրներ (վարչական տուգանք հաշվարկները չներկայացնելու համար): Իսկ ԱՁ-ի լուծարման համար անհրաժեշտ է համապատասխան դիմում ներկայացնել տարածքային Հարկային տեսչություն: