Մանան.
Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք, պարտադի՞ր է աշխատողի աշխատանքային առաջին տարվա 6 ամիսը լրանալուց հետո տրամադրել ամենամյա արձակուրդ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մանան.
Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք, պարտադի՞ր է աշխատողի աշխատանքային առաջին տարվա 6 ամիսը լրանալուց հետո տրամադրել ամենամյա արձակուրդ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ: Արձակուրդը տրամադրվում է աշխատողի ցանկությամբ: Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո:
Իսկ եթե աշխատանքի եմ ընդունվել 07.12.2017թ., արձակուրդ եմ խնդրել 01.07.2019թ., հաջորդ լրիվ արձակուրդը ե՞րբ եմ գնալու:
Գոհար, ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 24 աշխատանքային օր: Դուք իրավունք ունեք յուրաքանչյուր աշխատանքային տարվա ընթացքում օգտվել այդ արձակուրդից: Աշխատանքային տարին օրացուցային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որն սկսվում է աշխատողի հետ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով նախատեսված օրն աշխատանքի անցնելու օրվանից և ավարտվում է հաջորդ օրացուցային տարվա համապատասխան ամսին և ամսաթվին: