ՀՀ աշխատանքային օրենսգրքում դեռևս 2015թ. կատարված և 2017թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած փոփոխության համաձայն` աշխատանքի ընդունվելիս գործատուին աշխատանքային գրքույկ ներկայացնելու պարտադիր պահանջը դադարեցվեց:
Նույն օրենքի համաձայն` գործատուն պարտավոր է 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն) աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով: Գրքույկները ծառայությունից հետ ստանալուց հետո գործատուն դրանք հանձնելու է աշխատողներին:
Շուրջ 550,000 աշխատողների աշխատանքային գրքույկներից ներկայումս թվայնացվել է (սկանավորվել է) ավելի քան 260,000 աշխատանքային գրքույկ:
2018 թվականի հոկտեմբերի 25-ին կայացած նիստում Կառավարությունն հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով 1 տարով երկարաձգվեց աշխատանքային գրքույկները ծառայություն ներկայացնելու` գործատուի համար սահմանված ժամկետը:
Anahit on Ստացված հաշիվ Wildberries ընկերությունից: “Ծանուցում չեմ ստացել, բայց հաշիվները չեմ էլ ստորագրել: ՈՒ շատ վաճառողների ե ճանաչում, միաբերան ասում են անհասկանալի թվերով են ստանում…” Nov 24, 21:37
Anahit on Ստացված հաշիվ Wildberries ընկերությունից: “Բայց շատ մեծ թվերով են հաշիվ դուրսգրում։ Ես ոչ մի ընթացիկ ամսում փաստացի այդքան վաճառք չեմ անում, ուր մնաց լոգիստիկ…” Nov 24, 00:04
Արմեն on Սարքավորման ներմուծում ԵԱՏՄ-ից: “Բարև Ձեզ։ Ներմուծվող սարքավորումը գործունեության հետ կապված լինելը կապ չունի ԱԱՀ վճարել չվճարելու հետ: Եթե այդ սարքավորումն ընդգրկված չէ «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ…” Nov 23, 16:17
Արմեն on Արդյո՞ք անհրաժեշտ է ինքնահաշիվ գրել: “Գոռ ջան ֆեյսբուքը հաստատ չես լրացնում: Մենք Իռլանդիայի հետ ունենք կրկնակի հարկումը վերացնելու համաձայնագիր, և այդ եկամուտները, ռեզիդենտության տեղեկանքի առկայության…” Nov 23, 16:05
Tigran on Վառելիքի ծախսագրում: “2.5 տոկոսը վերաբերում է շինություններին, իսկ պայմանագրում գրեք որ մեքենայի պահպանման որ ծախսերն է կազմակերպության վրա, սակայն մյուս կողմից կա…” Nov 22, 22:14
Գոռ on Արդյո՞ք անհրաժեշտ է ինքնահաշիվ գրել: “Արմեն ջան կոնկրետ օրինակով ասեմ ,Facebook ի միջոցով գովազդի համար պետք է լռացնել ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվությունը՞ և Expedia ն…” Nov 22, 17:49
Արմեն on Արդյո՞ք անհրաժեշտ է ինքնահաշիվ գրել: “Գոռ ջան վերևում խոսքը գնում էր ոչ ռեզիդենտի շահութահարկի մասին, իսկ դա եթե հասնում է վճարել ուրեմն վճարման ենթակա գումար…” Nov 22, 12:06
Կայքի մասին
Accountant.am կայքը գործում է 2009թ-ից։ Կայքը նախատեսված է հաշվապահների և գործարարների համար, ովքեր այստեղ կգտնեն հաշվապահական և հարկային ոլորտներին վերաբերող օգտակար տեղեկատվություն և քննարկումներ կծավալեն իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ։ Accountant.am կայքում նյութերը, հոդվածները և դրանց մեկնաբանությունները հրապարակվում են կայքի մասնակիցների կողմից։ Այդ նյութերը, հոդվածները և դրանց մեկնաբանությունները կրում են բացառապես տեղեկատվական բնույթ։ Կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերում, հոդվածներում և դրանց մեկնաբանություններում տրամադրված տեղեկատվության ստույգության, արժանահավատության, ինչպես նաև այդ տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար հորդորում ենք դիմել համապատասխան ոլորտի մասնագետին։
ՀՀ աշխատանքային օրենսգրքում դեռևս 2015թ. կատարված և 2017թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած փոփոխության համաձայն` աշխատանքի ընդունվելիս գործատուին աշխատանքային գրքույկ ներկայացնելու պարտադիր պահանջը դադարեցվեց:
Նույն օրենքի համաձայն` գործատուն պարտավոր է 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն) աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով: Գրքույկները ծառայությունից հետ ստանալուց հետո գործատուն դրանք հանձնելու է աշխատողներին:
Շուրջ 550,000 աշխատողների աշխատանքային գրքույկներից ներկայումս թվայնացվել է (սկանավորվել է) ավելի քան 260,000 աշխատանքային գրքույկ:
2018 թվականի հոկտեմբերի 25-ին կայացած նիստում Կառավարությունն հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով 1 տարով երկարաձգվեց աշխատանքային գրքույկները ծառայություն ներկայացնելու` գործատուի համար սահմանված ժամկետը:
Աղբյուրը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն