Մարինա.
Բարև ձեզ:
Ո՞վ կարող է ինձ օգնել: Ինձ պետք է հասկանալ՝ ո՞ր օրենսդրության տակ են ընկնում միջազգային կազմակերպության ներկայացուցչությունները, և ո՞րն է նրանց տարբերությունը ՀԿ-ներից։ Կարո՞ղ եք արդյոք ուղարկել լինքը։ Նաև եթե գիտեք, տարեկան պարտադիր աուդիտի տակ ընկնու՞մ են այդ կազմակերպությունները, թե՞ ոչ։
Կանխավ շնորհակալություն:
Միջազգային կազմակերպությունների մասին հոդվածներ կարող եք գտնել Հարկային օրենսգրքում:
Իսկ պարտադիր աուդիտի ենթակա են այն կազմակերպությունները (հիմնադրամներ, բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային կազմակերպություններ), որտեղ կատարվել է արտաքին, այսինքն՝ այլ անձանց կողմից ներդրում, ֆինանսավորում, և այդ անձինք աուդիտի միջոցով կարողանում են իմանալ, թե ինչքանով է ճշգրիտ այդ կազմակերպության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունը: Օրինակ՝ հանրային միջոցներ ստացած հասարակական կազմակերպությունները ենթակա են պարտադիր աուդիտի: Եթե ՀԿ-ն հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցներից ֆինանսավորվել է 10 միլիոն և ավելի ՀՀ դրամի չափով, ապա հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության համաձայն պատրաստված նրա տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի: